Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում է

Written by on 11th May 2022

Իտալիայի Թուրին քաղաքում նախօրեին կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ: Ռոզա Լինը հանդես եկավ «Snap» երգով, որի հեղինակը հենց ինքն է: Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը:

Հայաստանի հետ մրցույթի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարեցին նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները: Նշենք, որ մրցույթի կանոնների համաձայն, յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն տասը երկիր է անցնում եզրափակիչ փուլ․ մասնակից երկրներն այս կիսաեզրափակչում 17-ն էին։

Մայիսի 12-ին կկայանա «Եվրատեսիլ 2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որից հետո պարզ կդառնա եզրափակչի ամբողջական կազմը: Մրցույթի եզրափակիչը նախատեսված է անցկացնել մայիսի 14-ին:

https://www.youtube.com/watch?v=ug5Tein5Ams


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background