Աստղիկ Սաֆարյան – «Ու՞ր է Սերը»

Written by on 24th July 2023

Երգչուհի, երգահան Աստղիկ Սաֆարյանը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Ու՞ր է Սերը» երգի հիման վրա։ Այն տեղադրված է Աստղիկի յութուբյան ալիքում և այս պահի դրությամբ ունի մոտ 8 հազար դիտում։ Հիշեցնենք, որ երգի պրեմիերան կայացել էր այս տարվա հունիսի 5-ին։ 

Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր երգչուհին, «Ու՞ր է Սերը» ստեղծագործությունը լիովին նոր ու թարմ երգ է։ Գործիքավորումը և բիթերը Edelways-Music-ինն են, գործիքավորման հիման վրա Աստղիկ Սաֆարյանը ստեղծել ու գրել է վոկալ-մեղեդին և խոսքերը։ Ժանրային առումով շատ նոր ու թարմ է իր երգացանկի համար, բայց շատ ռիթմիկ պարային, թրենդային pop-house ժանրի, իսկական ամառային-հիթ կատեգորիայի երգ է։ Երգչուհին մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ երաժշտությունը մոտ է երիտասարդներին, բայց երգի խորհուրդը բավականին հասուն միտք ունի, քանի որ հորդորում է «չթաքցնել, չափսոսալ, Սիրել և հասկանալ, որ կյանքը բումերանգ է, ինչ էլ որ անես, գալու է հետ՝ դեպի քեզ, ուստի պետք է սիրես, որ դու էլ սիրվես»։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ այս հղումով։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background