Author: Ռադիո Հայ
Page: 2
Իվետա Մուկուչյանը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Սեր անի» երգի հիման վրա։ Այս ռոմանտիկ և զգացմունքային երգը ներկայացնում է սիրո, կարոտի և նվիրումի խոր զգացմունքները։ Տեսահոլովակն արդեն հասանելի է երգչուհու յութուբյան ալիքում, այն 23 ժամում դիտել է մոտ 50 հազար օգտատեր, ինչը վկայում է երգի հանդեպ մեծ հետաքրքրության մասին։ «Սեր անի» երգի երաժշտության […]
Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում բացվել է «Երվանդ Քոչար–125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Երվանդ Քոչար–125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղին` ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր: Առանցքում Քոչարի կյանքի կարևորագույն քաղաքներն են` Թիֆլիս, Փարիզ, Երևան: Անիմացիոն էֆեկտներով հագեցած միջավայրում ներկայացված է […]
Հոկտեմբերի 27-ին չեխական Յիհլավայի միջազգային 28-րդ կինոփառատոնի հաղթանակած ֆիլմերի «Համաստեղություններ» բաժնում ցուցադրվեց բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը։ Հայտնում է «Օրեր»-ը։ Չնայած առավոտյան ժամին, 400 տեղանոց դահլիճը գրեթե լիովին զբաղեցրել էին ոչ միայն չեխ եւ հայ հանդիսականները, այլեւ օտար կինոսիրողները։ Ֆիլիմի ցուցադրությունից առաջ փառատոնի ծրագրերի պատասխանատու Վիկտոր Լիցեկը ընթերցել է ֆիլմի ռեժիսորի […]
Նիդերլանդների Լեյդենի համալսարանի գրադարանի արխիվում պահվող բոլոր հին հայկական ձեռագրերն ու գրքերը կթվայնացվեն: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդական Օրագիրը։ Ամենաթանկարժեք օրինակներից մեկը, որը մոտ ապագայում կթվայնացվի, կլինի հայերենով առաջին տպագիր Աստվածաշունչը, որը հայտնվել է Ամստերդամում 1666 թվականին Ոսկան վարդապետ Երևանցու նախաձեռնությամբ։ Լեյդենի համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1575 թվականին և նշանակալի դեր է խաղացել համաշխարհային մշակույթի […]
Հայաստանի Եվրատեսիլ 2024-ի երգը՝ «Leo – Cosmic Friend»-ը, արդեն հասանելի է YouTube-յան հարթակում և անմիջապես գրավել է լսարանի ուշադրությունը: Երգը ներկայացնում է տիեզերական ընկերության թեման՝ ժամանակակից երաժշտական լուծումների և վառ հնչողության ներքո: «Cosmic Friend»-ի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, իսկ խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Այն այս պահին ունի 20 հազարից ավելի դիտում, […]
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է դպրոցի սաների կողմից Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների հուզիչ ընթերցմամբ: Ողջույնի […]
ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի: Այս մասին տեղեկանում ենք «Արմմոնո» փառատոնի ֆեյսբուքյան էջից։ Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XIX փառատոնի ժյուրին բարձր է գնահատել Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» («Արմմոնո» փառատոնի նախագիծ) մոնոներկայացումը, որի բեմադրիչը և դերակատարը`ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։
Սեմիլին թողարկել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Երևանս»։ Երգը նվիրված է մեր սիրելի վարդագույն մայրաքաղաքին։ Տեսահոլովակը նկարահանվել է «Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոնում և երևանյան փողոցներում։ Այն արդեն հասանելի է երգչուհու յութուբյան ալիքում։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ազատ Մխիթարյանը։
Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է «լավագույն լայնամետրաժ ֆիլմ» մրցանակին «Օրբիտա, միջազգային ֆիլմ» անվանակարգում, ինչը փառատոնի գլխավոր մրցանակն է: Հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից։ Ֆիլմը պատմում է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծած պատերազմի և որպես դրա հետևանք ծավալված մարդկային ողբերգության մի պատմություն: Մրցանակը, ֆիլմի […]
Մադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը՝ լեգենդար հայ կինոռեժիսորի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Հայաստանի կինոյի հիմնադրամի, Իսպանիայի մշակույթի նախարարության ազգային կինոարխիվի, Մադրիդի Գեղեցիկ արվեստների միության, Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի համագործակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100–ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 15-27-ն Իսպանիայի […]