Author: Ռադիո Հայ
Page: 62
Կայացել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում նախաձեռնած քայլերթ-ֆլեշմոբը: ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ մայրաքաղաքի կենտրոնում ակցիայի մասնակիցները՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, կամավորներն ու ֆրանսիական քոլեջի ուսանողները շուրջ մեկ ու կես ժամվա ընթացքում Երևանի գլխավոր փողոցների անցորդներին ներկայացրել են ֆրանկոֆոն թվով 53՝ Ալբանիա, Անդորա, Հայաստան, Բելգիա, Բենին, Բուլղարիա, Շվեյցարիա, Մոլդովա, Եգիպտոս, Ֆրանսիա և այլ […]
Մարտի 29-ին կայացավ Վասակ Դաբինյանի հեղինակած «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսը: Այստեղ զրուցակիցները պատմում են գրող, քաղաքական և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին: Գրքի մասին առաջինը խոսեց «Մագաղաթ» հրատարակչության գլխավոր խմբագիր Սևակ Ղազարյանը։ — Շքեղ հրատարակություն է, լուսանկարներով, գրքի հեղինակ Վասակ Դարբինյանը մոտ 30 հարցազրույցներ է վարել՝ ընդգրկելով Սիրադեղյանի կյանքի տարբեր շրջանները, հետևաբար […]
Ապրիլի 1-5-ը Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ։ Մշակութային շաբաթը նպատակ ունի երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը։ Միջոցառումների ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, խաղ-մրցույթներ, երաժշտական ցերեկույթներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրում, գրական հոբելյանների մասին էլեկտրոնային ծանոթացումներ, հանդիպումներ երիտասարդ գրողների հետ։ Փակման օրը՝ ապրիլի 5-ին, Խնկո Ապոր անվան մանկական […]
«Երգազրույց»-ի այս անգամվա հյուրին գիտեն հիմնականում երիտասարդները։ Նա մուլտիինստրումենտալիստ է՝ տիրապետում է կիթառների, դաշնամուրի, հարվածային գործիքների, էլեկտրոնային երաժշտական ծրագրերի։ Նա Կավիճն է, իրական կյանքում՝ Վաչե Ղարիբյանը։ Նախագծի շրջանակներում երաժիշտը սկսած 2014 թվականից թողարկել է թվով 6 ալբոմ, առջևում նորն է, իսկ մեր ուշադրության կենտրոնում՝ Կավիճի մասին նոր ու անհայտ տեղեկությունների բացահայտումը։ — Կավիճը մաքրելուց հետք […]
Ֆրանսիայի Ռուան քաղաքի «S’adouno» դուետի անդամներ Անտուան Սերժանն ու Մարիոն Բրետվիլլը կատարում են հայերեն երգեր, այն էլ բավական լավ։ Դուետը ձևավորվել է 2 տարի առաջ։ «Մենք սկսեցինք կատարել հայկական ու վրացական ազգային երգեր, այնուհետ անցանք Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երգերին»,-ասում է Անտուան Սերժանը։ Դուետը վերջերս ռուսական Նիվա է գնել ու որոշել ուղևորվել Կովկաս, որպեսզի ուսումնասիրի ազգային […]
Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին Հ․Պարոնյանի անվան թատրոնում անցկացրել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված հայ ականավոր թատերական գործիչ Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին։ ՀԹԳՄ մամուլի ծառայության ներկայացմամբ՝ «Արտավազդ-2019» մրցանակաբաշխության հաղթողներն են՝ Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակ՝ Հակոբ Ղազանչյան Լավագույն դերասանուհի՝ Տաթև Մելքոնյան – «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» (Տիկնիկային թատրոն) Լավագույն դերասան՝ Խորեն Լևոնյան – «Սասնա ծռեր» (Սունդուկյանի թատրոն) […]
Թբիլիսիի Շամխորեցոց եկեղեցու կողքին հյուրանոց կառուցելու դիմում է ներկայացվել քաղաքապետարան: Դիմումը ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին և առայժմ չի քննարկվել՝ տարածքի վիճարկելի լինելու պատճառով։ Եկեղեցուն կից 970 քառակուսի մետր տարածքը, որն այժմ որպես ավտոկայանատեղի է օգտագործվում, պատկանում է «Նետիլիանի» ՍՊԸ-ին, որն իր հերթին պատկանում է Օրբելի ՍՊԸ-ին, իսկ վերջինս` պատկանում է «Գագարինի փողոցի գինու […]
Մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված հուշ-երեկո։ Համերգին մասնակցություն կունենան ֆրանսիացի երգիչ-երգչուհիներ՝ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին: Հրավիրված կլինեն նաև այլ հյուրեր։ Համերգի կազմակերպիչները խոստանում են անակնկալներ: Աղբյուր` Panorama.am
Մարտի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դիրիժորը Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն է: Ծրագրում՝ Յոթ խմբերգ խոսք՝Ավետիք Իսահակյանի 1.Ծով […]
«Երգազույց»-ը հավատարիմ է մնում «Ռադիո Հայ»-ի քաղաքականությանն ու փորձում է լուսաբանել սկսնակ, ոչ այնքան հայտնի, բայց ուշադրության արժանի արտիստների ու խմբերի։ Այս անգամ մեր հյուրն է երգչուհի Ռոզա Կոստանդյանը, ով ներկայանում է Rosa Jerm անունով։ Մեր ռադիոկայանում հնչում է իր «Singing my heart away» ստեղծագործությունը։ Երգչուհին երաժշտական գործունեություն է ծավալել և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում, ինչն […]