Author: Ռադիո Հայ

Page: 8

Մարտի 18-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, անվանի ֆրանսիացի թավջութակահար Մարք Քոփեյի մասնակցությամբ, հանդես կգա համերգով՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Մարք Քոփեյը Երևանում ելույթ կունենա նվագախմբի հրավերով։ Դա կլինի թավջութակահարի առաջին ելույթը Հայաստանում: Նա աշխարհում մեր օրերի առաջատար թավջութակահարներից է, ում բարձր են գնահատել և իրենց հովանու ներքո առել Մստիսլավ Ռոստրոպովիչը և Լորդ Եհուդի Մենուհինը: Քոփեյը […]

«Eleven Green» խումբը թողարկել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է՝ «Տականք»։ Երաժշտության հեղինակն է՝ Խորեն Միքայելյանը, խոսքերինը՝ Նարե Նիկոյանը։ Այն հեռարձակվում է նաև Ռադիո Հայ ցանցի եթերում 🙂 «Eleven Green» ինդի էլեկտրո-փոփ խումբը ստեղծվել է 2018 թվականին, սակայն հիմնադիր-անդամները՝ Միկին և Նարեն, դեռ 2014 թվականից բազմաթիվ նախագծերում հանդես եկել են միասին։ Խմբի առաջին սինգլներն են […]

Պոզիտիվ պրեմիերա սիրառատ Nemra խմբից՝ «Առնեմ-Ելնեմ» 🙂 Խումբը ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղանյութին կից կատարել է գրառում․ «Սիրով ձեզ ենք ներկայացնում մեր նոր տեսահոլովակը: Աշխարհի համար այս դժվարին ժամանակաշրջանում ձեզ մի քիչ սեր ենք բերել: Դիտեք, տարածեք, կիսվեք ձեր տպավորություններով»։

Սպասված պրեմիերա՝ Գարիկ Պապոյան – Սոնա Ռուբենյան զույգի և «3.33» խմբի կողմից։ «Դատարկ» անվանումը ստացած երգի տեսահոլովակն արդեն հասանելի է Գարիկ Պապոյանի յութուբյան ալիքում։ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է պրեմիերայով և հույս հայտնել, որ երգը ինչ-որ «դատարկ» տեղ կլցնի լսողի մոտ։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, ռեփային հատվածի հեղինակը՝ Ֆելքիս Խաչատրյանը։

Երկարատև ընդմիջումից հետո Նազիկ Բաղդասարյանը(Nazo) «Natural reverb»-ի շրջանակում տեսահոլովակ է թողարկել։ Այս անգամ նա կատարում է՝ Ադելի երգացանկից “Easy on me” երգը։ Այս առիթով Նազոն իր ֆեյսբուքում գրել է․ «Դե վերջապես !!! Երկար դադարից հետո նոր հոլովակ, նոր բնական արձագանք, նոր երազանքի իրականացում, նոր ապրումներ: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Ադելի երգացանկից “Easy on me” […]

«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը» սկսում է իր գործունեությունը։ Գլխավոր նպատակն է պահպանել և հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։ Հիմնադրամը նախատեսում է մշակութային և կրթական ծրագրեր։ Առաջին մեծ ծրագիրը դա Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին, Երևանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը»։ Այնտեղ […]

Փետրվարի 24-ին ժամը 19:00-ին, Սարյանի փոստի դահլիճում կկայանա «Ցայգ» խմբի համերգը։ «Արեգնազան» կրթահամալիրը ամեն գարնան սկզբում նշում է Բարեկենդանը՝ ճանապարհելով ձմեռն ու ցուրտը: Այս անգամ գարունը մեկնարկելու է եվրոպական և հայկական ժողովրդական երաժշտության ֆոլկ-ռոքային մշակումների ներքո: Նշենք, որ «Ցայգ» խումբը ստեղծվել է 2019 թվականին, «Արեգնազան» կրթահամալիրի ավագ դպրոցի 13 աշակերտների կողմից։ Խումբը կատարում է ֆոլկ-ռոք, […]

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին: Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն: Այն իրականացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Ցուցադրության ընթացքում արվեստասեր հանրությունը կծանոթանա հայ մեծանուն երկու բանաստեղծների՝ Եղիշե […]

Փարիզում՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը՝ փետրվարի 22-ին տեղի կունենա Վարպետի վերջին՝ «Բնություն» ֆիլմի կինոթատրոնային պրեմիերան։ Այսպիսով, «Բնություն» ֆիլմի թանգարանային և փառատոնային ցուցադրություններին կավելանան նաև կինոթատրոնային դիտումները։ Հայտնում է Կինոաշխարհը։ Ֆրանկոֆոն երկրներում ֆիլմի դիստրիբյուցիան այսուհետ իրականացնելու է «Les films du Camelia» դիստրիբյուտորական կազմակերպությունը։ Այն հիմնադրվել է 1988 թվականին պրոդյուսեր և ռեժիսոր Ռոնալդ Շամայի կողմից։ Փելեշյանի «Բնություն» […]

Փետրվարի 6-ին Մադրիդի «Espacio Ronda»-ում տեղի կունենա «Կոմիտաս դաշնամուրային նախագիծ» համերգային երեկոն, որի ընթացքում իտալացի դաշնակահար և ակորդեոնահար Ֆրանսեսկո դի Կրիստոֆարոն կկատարի Կոմիտաս Վարդապետի՝ 1906-1911թթ․ գրված ստեղծագործությունները։ Հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։ «Կոմիտաս դաշնամուրային նախագծի» նպատակն է տարածել և ճանաչելի դարձնել Կոմիտաս Վարդապետի բացառիկ կերպարը, որը դարձել է հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշը։ Առաջարկվող համերգը՝ նախնյաց […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background