Բլոգ
Բեռլինում ստեղծագործող սփյուռքահայ նկարիչ, քանդակագործ և լուսանկարիչ Նաիրի Բաղրամյանը արժանացել է Art Basel Awards 2025 մրցանակաբաշխության ոսկե մեդալին՝ «Ճանաչված նկարիչ» անվանակարգում։ Նրա գործունեությունը ընդգրկում է քանդակագործություն, ինստալյացիա, լուսանկարչություն և գծանկար։ Քանդակագործությունը, որը նրա հիմնական արտահայտչամիջոցն է, ներկայացվում է տեխնիկայի, նյութերի և ձևերի բազմազանությամբ՝ անդրադառնալով ժամանակակից արվեստի տարածական, ճարտարապետական, սոցիալական, քաղաքական և համատեքստային շերտերին։ Բաղրամյանը ծնվել […]
«Ռադիո Հայ»-ը ողջունում է Ձեզ իր պաշտոնական կայք-էջում։ Մեր քաղաքականության հիմքում ընկած են՝ Ռադիոլսողներին ապահովել հրատապ, օպերատիվ, հավաստի, անկողմնակալ լրատվությամբ՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայկական ազգային երաժշտության պրոպագանդում, արդի հայկական երաժշտական մշակույթի զարգացման նպաստում, օժանդակում արդի հայկական փոփ, ռոք և անդերգրաունդ երաժշտության ու կատարողների կայացմանը։ Հայ ժողովրդի […]
Երիտասարդ և խոստումնալից արտիստներ yellowheart.-ը և Դայանան ներկայացրել են իրենց նոր համատեղ աշխատանքը։ Նոյեմբերի 29-ին թողարկվել է «Կանչես ինձ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Խոսքերի և երաժշտության հեղինակները հենց yellowheart.-ը և Դայանան են։ Տեսահոլովակի ռեժիսորն է Հարութ Գրիգորյանը։ Ստեղծագործությունում առանձնահատուկ կարևորություն է հատկացվել հիշողություններին։ Երգչուհիները հատուկ շնորհակալություն են հայտնել Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջին, […]
Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ «Մալյան 100» ծրագրի շրջանակում Նարեկացի արվեստի միությունում ներկայացրել է Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը։ Հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։ Ցուցահանդեսում ներկայացված են ռեժիսորի ընտանեկան արխիվից պահպանված եզակի լուսանկարներ, ֆիլմերի նկարահանման հրապարակներից կադրեր, ինչպես նաև Մալյանի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերը ներկայացնող փաստագրական նյութեր։ Ներկայացված նյութերը հնարավորություն են տալիս բացահայտել ստեղծագործողի անհատականությունը, մտածողության […]
Նոյեմբերի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի Հանարապետությունն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ընտրությունների՝ ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը՝ ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն, ինչը վկայում է մշակութային […]
Նոյեմբերի 24-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնի ընթերցասրահում տեղի կունենա հանդիպում գեղագրության վարպետ, արվեստագետ Ռուբեն Մալայանի հետ։ Հանդիպման ընթացքում Ռուբեն Մալայանը կխոսի հայոց տառարվեստի մշակույթի, դրա արմատների, գեղագիտական արժեքի և ժամանակակից մեկնաբանությունների մասին։ Կքննարկվեն նաև գեղագրության և ազգային ինքնության փոխադարձ կապը, ինչպես նաև Մալայանի ստեղծագործական փորձն ու հայ գրի նկատմամբ իր յուրահատուկ մոտեցումները։ […]
Հայ երգչուհի և երգահան Սոնա Ռուբենյանը նախորդ շաբաթ ներկայացրել է նոր սիրային ստեղծագործություն՝ «Ճանապարհեցիր ինձ տուն» երգը, որի հիման վրա թողարկվել է նաև տեսահոլովակ։ Ստեղծագործությունը պատմում է ճանապարհելուց սկիզբ առած նուրբ սիրո մասին, որն աստիճանաբար վերածվում է ինտիմ և ջերմ հարաբերության։ Տեսահոլովակը հրապարակվել է նոյեմբերի 13-ին երգչուհու YouTube ալիքում և արդեն հավաքել է մոտ 190 […]
Նոյեմբերի 15-ին Երևանում կանցկացվի Ֆրանկոֆեստ 2025-ը՝ ֆրանսիական մշակույթի տոն, որը միավորում է գրականությունը, երաժշտությունը և ինտելեկտուալ քննարկումները։ Միջոցառումը, որը կհյուրընկալի տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներին ու սիրահարներին, կներկայացնի ֆրանսիական բեսթսելլերներ, ինչպես նաև կպատմի նոր, հրատարակված գործերի մասին: Այս տարի Ֆրանկոֆեստի շրջանակներում ներկայացվելու են ֆրանսիական չորս հայտնի հեղինակներ՝ Գաել Ֆայ, Պասկալ Բրյուկներ, Նիկոլա Մատյո և Ժոել Դիկեր, որոնց […]