Բլոգ

Page: 2

Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմն է։ Հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնի ֆեյսբուքյան էջում։ Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի […]

Դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակներում մայիսի 29-ին այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ: Հոլիվուդյան դերասանի մորական մեծ տատը վերապրել է Հայոց ցեղասպանությունը. նրա ամուսնուն ու յոթ երեխաները սպանել են թուրքերը, իսկ նրա 8-րդ երեխան խեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ: Այս դեպքերից […]

Բեռլինի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Դահոմե» վավերագրական ֆիլմը՝ 21-րդ «Ոսկե ծիրանի» Երևանյան պրեմիերաների շարքում է։ Ֆիլմի հեղինակ՝ սենեգալյան արմատներով ֆրանսուհի Մատի Դիոպը, ով 2019-ին արդեն նվաճել էր Կաննի կինոփառատոնի Գրան պրին «Ատլանտիկա» ֆիլմի համար, վավերագրում է 19-րդ դարում ֆրանսիացի գաղութարարների՝ Աֆրիկայից հափշտակված 26 հուշարձանների վերադարձն այժմյան Բենին՝ հենց հուշարձանների աչքերով և խոսքերով, մինչդեռ […]

2024 թվականին լրանում է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարին կնշանավորվի բազմաթիվ միջոցառումներով. մեկնարկը կտրվի հունիսի 13-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հոբելյանական օրվա շրջանակում կկայանա հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ: Տեղի կունենան ARLOOPA հավելվածով Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի և […]

Հունիսի 24-29-ը Երևանում և Աշտարակում կանցկացվի SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի 4-րդ միջազգային ամառային փառատոնը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ SUMMEET-ին իրենց նախագծերը կներկայացնեն պարային ընկերություններ Հայաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Հայկական ցուցադրությունը՝ Armenian Showcase-ը, ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։ Փառատոնի մեկնարկը կտրվի հունիսի 24-ին Աշտարակում՝ Դրամատիկական թատրոնի բեմում, ղազախական «Samruk» թատրոնի […]

Հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է: Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցույթային 3 անվանակարգերում […]

«Ռադիո Հայ»-ը ողջունում է Ձեզ իր պաշտոնական կայք-էջում։ Մեր քաղաքականության հիմքում ընկած են՝ Ռադիոլսողներին ապահովել հրատապ, օպերատիվ, հավաստի, անկողմնակալ լրատվությամբ՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայկական ազգային երաժշտության պրոպագանդում, արդի հայկական երաժշտական մշակույթի զարգացման նպաստում, օժանդակում արդի հայկական փոփ, ռոք և անդերգրաունդ երաժշտության ու կատարողների կայացմանը։ Հայ ժողովրդի […]

Հայտնի ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնում։ Օրերս փառատոնն ամփոփել է արդյունքները և բոլորին հայտնի են դարձել հաղթողները։ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում։ Հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։ Փառատոնի […]

Բրյունետի Superstar Illness երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի դիտումների թիվը՝ մեկ շաբաթից էլ քիչ ժամկետում, հասել է մոտ կես միլիոնի։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է մայիսի 24-ին։ Խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ Բրյունետը, գործիքավորումը կատարել է Արթուր Արմենին, ռեժիսորը SOBERSASHA-ն է։ Հիշեցնենք, որ Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ում ներկայացրել է Հայաստանը Future Lover երգով։

Ափօ Սահակեանը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Օդանավ» երգի հիման վրա։ Տեսահոլովակը լցված է հայկականությամբ, ներկայացված են Հայաստանի տեսարժան վայրերը, հայկական լեռնաշղթան, մեր երգն ու պարը։


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background