Բլոգ

Page: 3

2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: Դիմերես՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.): Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ և միկրոֆոն: Էսքիզների հեղինակներ՝ Վարդան […]

Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի և գործառույթների փոփոխության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել նաև խորհրդային տարիներին / 1969 թ. հուլիսի 26-ին ադրբեջանցիները քանդում են Բանանց […]

Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների ներդրումը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացներում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվելու է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրով, որն արտացոլում է թանգարանների առանցքային […]

Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով գրավեց 8-րդ հորիզոնականը։ Խումբը հավաքեց 183 միավոր, որից 101-ը` ժյուրիի կողմից, 82-ը՝ հանդիսատեսի։ Առաջին, պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Շվեյցարիայի պատվիրակ Նեմոն՝ The Code երգով։ Նա հավաքեց 591 միավոր։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար՝ Խորվաթիան՝ 547 միավորով եւ Ուկրաինան՝ 453 միավորով։

Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով անցավ եզրափակիչ փուլ։ Հայաստանից բացի եզրափակիչ անցան՝ Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան և Վրաստանը։ Մեծ եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին։

«Hayat PROJECT» – ը թողարկել է նոր տեսահոլովակ, նկարահանված՝ «Վերջին Զանգ» երգի հիման վրա։ Տեսահոլովակի ռեժիսորն Արա Ղազարյանն է։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է ժամեր առաջ։ Երգը հասանելի է «Hayat PROJECT» – ի յութուբյան ալիքում։ Դատելով հազարավոր դիտումներից կարող ենք ասել, որ «Վերջին Զանգը», ինչպես և խմբի մնացած երգերը, կարողացավ գրավել մարդկանց սրտերը։ «Վերջին Զանգ» երգի […]

Հայ ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut International Women Film Festival) արժանացել է «Լավագույն կարճամետրաժ անիմացիա» մրցանակին։ Ֆիլմը հայ իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է, հայկական «Հոշկի Ֆիլմ» և իրանական «Հուրախշ Ստուդիոզ» ընկերությունների համատեղ արտադրություն։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Ֆիլմի […]

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs պատկերասրահում բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հայաստանյան առաջին ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված են վարպետի՝ Ազնավուրին պատկերող դիմաքանդակները, կոմպոզիցիոն աշխատանքներն ու գծանկարները։ Մազմանյանական Ազնավուրը ուղիղ վերարտադրություններ չեն, այլ էմոցիոնալ պատկերներ են՝ վերաբերմունք ու հարգանքի տուրք մեծ շանսոնյեին։ Միջոցառման մասնակիցները շրջեցին ցուցասրահով, ծանոթացան հեղինակի աշխատանքներին ու ներկա գտնվեցին իր […]

Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում՝ ծրագրում ներառելով մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։ Համերգները կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ դահլիճում, Դիլիջանի […]

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Դին Փաուերը (տենոր) […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background