Բլոգ

Page: 6

Armenia in Junior Eurovision-ը ֆեյսբուքյան էջում տեղադրել է առաջին կադրերը Yan Girls խմբի փորձից։ Լուսանկարներին կից գրված է․ Առաջին կադրերը այսօրվա փորձից․ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբն ավարտեց իր առաջին փորձը եվրատեսիլյան մեծ բեմում: Հիշեցնենք, որ քվեարկել կարող եք նաև Հայաստանից. քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ին: Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի տեղի կունենա […]

Հայ փոփ երգչուհի-երգահան, կոմպոզիտոր Սիրուշոն պարագվայցի երաժիշտ Վիկտոր Էսպինոլայի հետ համատեղ նոր տեսահոլովակ է թողարկել, այն կոչվում է՝ «Ինձանից ավել»/Un Millon de Flores։ Տեսահոլովակի դիտումներն աճում են վայրկյանների ընթացքում։ Նյութի տեղադրման պահին այն դիտել էր 250 հազարից ավել օգտատեր։ Նախքան պրեմիերան, երգչուհին իր ինստագրամում անոնսել էր տեսահոլովակը․ այդ հրապարակումն այժմ ունի 2 միլիոնից ավելի դիտում։ […]

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված կոմպոզիտորի 120-ամյակին։ Մեկ ամիս շարունակ՝ նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 16-ը, հնարավորություն ունենք վայելելու խաչատրյանական երաժշտություն` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժիշտներ Նարեկ Հախնազարյանի (թավջութակ), Ստելլա Չենի (ջութակ), Ժան-Պոլ Գասպարյանի (դաշնամուր), Աստղիկ Սիրանոսյանի (թավջութակ) կատարմամբ։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև հանդիսատեսի կողմից սիրված և սպասված «Սիմֆոնիկ Ջազ» համերգային […]

Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան: Ինչպես հայտնում են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդից, 2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ էին մնացել ևս 10 թանգարաններ` 17070 ցուցանմուշներով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով:

Միլիարդատեր, մեդիամագնատ Դեյվիդ Գեֆենը նոյեմբերին Christie’s աճուրդում կվաճառի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» ազդեցիկ աշխատանքը՝ 30 տարվա սեփականության իրավունքից հետո: Արշիլ Գորկու կտավը կդառնա Christie’s-ի «20th Century Art» երեկոյան աճուրդի լավագույն լոտերից մեկը։ Աճուրդը կկայանա նոյեմբերի 9-ին, Նյու Յորքում։ Նկարիչն այս մեծածավալ (գրեթե 1,5 մետր բարձրությամբ) կտավը ստեղծել է 1946 թվականին՝ հրդեհից անմիջապես […]

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսին մեկնարկած Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը հատում է եզրագիծը: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, կհնչեն Նարինե Զարիֆյանի, Դավիթ Բալասանյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Գայանե Կեսոյանի, Աշոտ Բաբայանի և Նուբար Ասլանյանի ստեղծագործությունները: Բոլոր ստեղծագործությունները Հայաստանում առաջին […]

Հոկտեմբերի 18-22-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ հիմնականում ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականությունը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հայկական պատվիրակության կազմում են եղել՝ Հայաստանի ազգային գրադարանի, «Արի», «Առաջին» գրական գործակալությունների, «Արի» գրականության հիմնադրամի, «Անտարես», «Էջ», «Էդիթ պրինտ», «Վերնատուն», «Նյումեգ», «Զանգակ», «GSM ստուդիո», «ԵՊՀ» հրատարակչությունների, […]

Hayat Project-ը ներկայացրել է հերթական հումորային տեսահոլովակը։ Այն նկարահանած է ֆրանսիական մոտիվներով: Սիրված խմբի նոր տեսահոլովակը Hayat Project-ի յութուբյան պաշտոնական ալիքում մի քանի օրում հավաքել է մոտ 137 հազար դիտում։

Ամերիկահայ լուսանկարիչ Սքաութ Թուֆանքջյանն իր X-ի միկոբլոգում տեղադրել է հայերի լքված տների բանալիները, և կից գրել․ «Հայաստանի Արալեզ քաղաքի դպրոցի գոբելենից կախված բանալիներ են, որոնք ներկայացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների թողած տների բանալիները: Ներկայումս այս դպրոցը հյուրընկալում է արցախցի երեխաներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները 2023 թվականին»: Ամերիկյան ինտերնետ գործարար, ակտիվիստ […]

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք Aurora’s Sunrise ֆեյսբուքյան էջից։ Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ավրորայի լուսաբացը» Բուֆալոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին: Հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը՝ կարևոր է բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ՝ ապագա բռնությունները կանխելու համար։ Ավրորայի պատմությունը չպետք է […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background