Blog one column
Page: 16
Հուլիսի 14-16-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը։ Տեղեկանում ենք Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից։ Առաջին մրցութային օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկիյիի […]
Հայկական շոու բիզնեսի ամենասիրված արտիստներից երկուսը՝ Սոֆի Մխեյանը և Գրիշա Աղախանյանը, իրենց լսարանին են ներկայացրել նոր տեսահոլովակ, որը նկարահանված է Արամ Ասատրյանի հայտնի՝ «Հայ ես դու, Հայ եմ ես» երգի հիման վրա։ Այն տեղադրված է Սոֆիի յութուբյան ալիքում։ Այս պահի դրությամբ տեսահոլովակը դիտել է մոտ 47 հազար օգտատեր։ «90-ականներին այս երգը հնչում էր գրեթե ամենուր […]
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում հուլիսից նոյեմբեր իրականացնում է «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Հայկական կինոդար» ծրագրի մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, իսկ հաջորդ կանգառը Լոռին է։ Մուտքն ազատ է: Ծրագրի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում: Ցուցադրության համար ընտրվել են հայկական շուրջ […]
Հուլիսի 9-ին կայացել է «Ոսկե ծիրան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Փառատոնի բացումը ազդարարվել է ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը մարմնավորել է դերասան Սամվել Թադևոսյանը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Ոսկե ծիրան» փառատոնն արդեն 20 տարեկան է։ Բացի այդ, […]
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 26-ից հուլիսի 5-ն Արգենտինայում և Ուրուգվայում կանցկացվեն Արամ Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի և Կարեն Շահգալդյանի հյուրախաղերը: Հյուրախաղերի շրջանակում երաժիշտները հունիսի 29-ին հանդես կգան «Կիրշներ» մշակութային կենտրոնի մեծ համերգասրահում, հուլիսի 1-ին՝ Բուենոս Այրեսի պետական համալսարանի մեծ համերգասրահում, հուլիսի 2-ին՝ «Կիրշներ» մշակութային կենտրոնի կամերային համերգասրահում, հուլիսի […]
Իրականացրել է «Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները» ծրագիրը: Նպատակն է փաստագրել մեր երկրի մշակութային ժառանգությունը և օգտագործել գիտակրթական գործընթացում: Ծրագիրը նախատեսված է Հայաստանի 100 հնագիտական վայրերի օդային պատկերների (անօդաչու և 3D օրթոֆոտոների) հավաքագրման և համապարփակ առցանց շտեմարան ստեղծելու համար, որը ներառում է տեղանքների ճշգրիտ գիտական նկարագրություն, ինչպես նաև հուշարձանների օդային տեսանյութեր, անիմացիաներ, քարտեզներ, լուսանկարներ: Հայտնում է […]
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը իր նոր միջազգային մրցանակն է նվաճել՝ այս անգամ արդեն Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում՝ արժանանալով փառատոնի Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե FIFOG 2023» մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ Հայ կինոյի 100-ամյակի պետական ծրագրի շրջանակում հունիսի 17-ին փառատոնի ծրագրում հայտարարված «Հայկական օրվա» շրջանակում մեծ շուքով նշվել է […]
Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը: Հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից: Վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու […]
Հունիսի 12-18-ն անցկացվում է Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Փառատոնը ֆրանսախոս Շվեյցարիայի խոշորագույն մշակութային միջոցառումներից է, որն ամեն տարվա հունիսին, մեկ շաբաթվա ընթացքում, ներկայացնում է Մարոկկոյից մինչև Հնդկաստան և Կենտրոնական Ասիա ընկած տասնյակ երկրների կինեմատոգրաֆիայի նորագույն և լավագույն գործերը: Հայաստանն այս տարվա փառատոնին ներկայացված է հատուկ կարգավիճակով: 2023 թվականին նշվում […]