Ապրիլի 5-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ «Ծանոթ գիր անծանոթ գրչով» գրքի շնորհանդեսը։ «Յունիվերս» լեզվի կենտրոնը ցանկացավ քայլ անել ու ստեղծել այնպիսի մի գիրք, որն իր մեջ կներառի գերմնական դասական գրականության կարկառուն դեմքերի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները, իսկ թարգմանիչները պետք է լինեին այդ ոլորտի սկսնակները։ — Այսօր մենք վայելելում ենք երկու երկար ու ձիգ տարիների աշխատանքի արդյունքը։ […]

Ռուսական «Մանկական ձայն» նախագծում  10-ամյա Միշա Գրիգորյանը շարունակում է հաջողություններ գրանցել: Նրա ձայնով  հիացած են ոչ միայն ժյուրիի անդամները, ողջ համացանցը ողողված է ստեփանակերտցի փոքրիկին ուղղված ջերմ խոսքերով: «Գոլոս»-ի մանկական նախագծի 6-րդ եթերաշրջանի «մենամարտերի» ժամանակ  Միշան իր երկու թիմակիցների՝  Անդրեյ Կալաշովի և Ժան Մակիմի հետ երգեց Imagine Dragons–ի «Believer» ստեղծագործությունը և անցավ հաջորդ փուլ։ Նրանց […]

Ապրիլի 5-ին ՀԲԸՄ ցուցասրահում բացվեց Գարոլին Սեմերճեանի «Նույնը նույնը չի» խորագրով առաջին ցուցահանդեսը Հայաստանում։ Գարոլինը Հայաստան է տեղափոխվել 2018 թվականի սեպտեմբերին և առանց զգալու իր կտավներում փոխել է գույներն ու տրամադրությունը։ Ուստի ցուցահանդեսը կարելի է բաժանել երկու մասի՝ գույների փսփոխությունից առաջ և հետո (բացից մուգ)։ —  Փորձեցի մուգ գույների տակից լույս դուրս հանել. տրամադրությունը հանգիստ […]

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» մայիսի 25-ին կազմակերպում է «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը: Առաջին անգամ այն իրականցվել է 2018 թվականի մայիսին և մեծ հնչեղություն է ունեցել Հայաստանում ու հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, այս տարի ֆլեշմոբը նվիրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված […]

Ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է «Գույնի ձևը. Վերածննդից ռոկոկո» ցուցահանդեսը՝ 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից: Հայաստանի Ազգային պատկերասրահը ցուցահանդեսը կազմակեպում է Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ։ Ազգային պատկերասրահից տեղեկացնում են, որ ցուցադրությունը ներառում է ինչպես Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչների, այնպես էլ եվրոպական արվեստի հետագա փուլերի արվեստագետների […]

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ  Սրբուհի Սարգսյանը  ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, առաջին համարի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։ Նախօրեին որոշվել է՝ մրցույթի մասնակիցները որ համարի ներքո են հանդես գալու։ Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։ Մրցույթի կանոնների համաձայն, Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան […]

Գրեմմի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, աշխարհահռչակ Էրիկ Հարլենդն ու Մեթյու Բրուերը ապրիլի 30-ին համատեղ համերգով հանդես կգան Ա. Խաչատրյան համերգասրահում։  Այս մասին հայտնում են համերգի կազմակերպիչներ Ջազի հայկական ասոցիացիան և Մեցո Պրոդաքշնը։ «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան համարվում է ջազի ամենակարկառուն և հռչակավոր դեմքերից մեկը: Ծնվելով երաժիշտների ընտանիքում` ապագա դաշնակահար և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում […]

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պայմանագրային երգչուհի Լուսինե Մակարյանն իր գործունեությունը սկսել է իտալական բեմում, այնուհետև ելույթ է ունեցել նաև հայկական բեմում։ Panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, թե ինչպես է եղել իր առաջին բեմելը Իտալիայում: «Ամեն տարի Իտալիայում կայանում է «Ռոսինի» օպերային փառատոնը, որի մրցույթին մասնակցում են տարբեր երկրների երգիչներ: Նրանց թիվը […]

Կայացել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում նախաձեռնած քայլերթ-ֆլեշմոբը: ՊՈԱԿ-ի  կայքից տեղեկանում ենք, որ մայրաքաղաքի կենտրոնում ակցիայի մասնակիցները՝  ՊՈԱԿ-ի աշխատակիցները, կամավորներն ու ֆրանսիական քոլեջի ուսանողները շուրջ մեկ ու կես ժամվա ընթացքում Երևանի գլխավոր փողոցների անցորդներին ներկայացրել են ֆրանկոֆոն թվով  53՝  Ալբանիա, Անդորա, Հայաստան, Բելգիա, Բենին, Բուլղարիա, Շվեյցարիա, Մոլդովա, Եգիպտոս, Ֆրանսիա և այլ […]

Մարտի 29-ին կայացավ Վասակ Դաբինյանի հեղինակած «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսը: Այստեղ զրուցակիցները պատմում են գրող, քաղաքական և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին: Գրքի մասին առաջինը խոսեց «Մագաղաթ» հրատարակչության գլխավոր խմբագիր Սևակ Ղազարյանը։ — Շքեղ հրատարակություն է, լուսանկարներով, գրքի հեղինակ Վասակ Դարբինյանը մոտ 30 հարցազրույցներ է վարել՝ ընդգրկելով Սիրադեղյանի կյանքի տարբեր շրջանները, հետևաբար […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background