Բլոգ
Page: 6
Հայաստանի կինոյի հիմնադրամը փետրվարի 13-19-ը կմասնակցի Բեռլինալեի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկային (EFM), որտեղ կներկայանա առանձին տաղավարով։ Կինոյի հիմնադրամը նպատակ ունի ամրապնդելու հայկական կինոյի հեղինակությունն ու դերակատարությունը միջազգային կինոաշխարհում: Հայաստանի կինոյի հիմնադրամը հրավիրում է բոլոր հայ կինոգործիչներին միանալ իրենց՝ Եվրոպական կինոշուկայի հայկական տաղավարում։ Սա բացառիկ հնարավորություն է կազմակերպելու հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ միջազգային գործընկերների հետ և համատեղ […]
Դերասան Թահար Ռահիմը առաջադրվել է «Լավագույն դերասան» անվանակարգում «Սեզար» մրցանակի՝ «Մսյո Ազնավուր» ֆիլմում Շառլ Ազնավուրի դերը կատարելու համար։ Ֆիլմը, որի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը, նաև առաջադրված է «Լավագույն զգեստներ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» և «Լավագույն արտադրության ձևավորում» անվանակարգերում։ Թահար Ռահիմը, որը «Սեզար» մրցանակի դափնեկիր է և «Ոսկե գլոբուս» ու «BAFTA» մրցանակների կրկնակի […]
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան դիմաց տեղի ունեցած հավաքի տեսանյութերով և լուսանկարներով։ Հազարավոր թուրքահայեր և Թուրքիայի այլ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ հիշելով Հրանտ Դինքի ողբերգական սպանության 18-րդ տարելիցը։ Նրանց ձեռքերում ծածանվում էին պաստառներ՝ «Հիշողություն», «Կյանք», «Ճշմարտություն» վերտառություններով։ Հավաքի ընթացքում «Ակոս» թերթի խմբագրատան պատուհանից տեղադրված բարձրախոսի միջոցով ներկաները […]
Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 9-ին, ժամը 18:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։ Հունվարի 9-ից Ֆիլմը մեծ էկրաններին կցուցադրվի Երևանի տարբեր կինոթատրոններում։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։ Հիմնադրամից հիշեցնում են նաև, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնի շրջանակում, որի շնորհիվ հայկական կինոն ավելի […]
Հայ երգչուհի և երգահան Սյուզի Սիրակը ներկայացրել է իր նոր երգը՝ «Կիսալուսին», որն ընդգրկված է նրա «Moonborn» ալբոմում, երկրորդ թրեքն է։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց Սյուզի Սիրակն է։ Նշենք, որ «Moonborn»-ը Սյուզի Սիրակի առաջին ստուդիական ալբոմն է։ Այն ընդգրկում է 8 օրիգինալ երգ։ «Moonborn»-ի երաժշտական արտադրությունը Սյուզիի և երաժիշտ Արեգ Սուքիասյանի համատեղ աշխատանք […]