Բլոգ

Page: 8

Հայ երգիչ-երգահան Aram MP3 -ը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Երևի» երգի հիման վրա։ Այն հասանելի է երգչի յութուբյան ալիքում։ Ժամերի ընթացքում տեսահոլովակը հավաքել է հազարավոր դիտումներ։ Կատարողը տեսահոլովակը տեղադրել է ֆեյսբուքյան ալիքում հետևյալ գրառմամբ․ Սիրով ձեզ եմ նվիրում իմ նոր երգը, որը կոչվում է «ԵՐԵՎԻ» Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ողջ ստեղծագործական […]

Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։ Միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը: Ֆիլմի դիտումից հետո կայացել է քննարկում, որը վարել է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ […]

«Նեմրա» հայկական ռոք խումբը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «The Fool Moon» երգի հիման վրա։ Խոսքերի և երաժշտության հեղինակը խմբի վոկալիստ Վան Եղիազարյանն է: Նեմրա խումբը կազմավորվել է 2012 թվականին Երևանում։ Հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով` ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով։ «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն […]

Մարտի 22-ին ժամը 17-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի ցուցահանդեսի բացումը: Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում, արգասավոր նկարիչ, գրող, հանրագիտակ, մեծահմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։ Նրա ներկայությունը եղել է մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա և այլն, որտեղ իր դեմքն ու […]

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Նռան գույնը» ներկայացումը ջերմ ընդունելություն է գտել հայ հանդիսատեսի կողմից՝ արժանանալով հոտնկայս ծափահարությունների և բուռն արձագանքի։ […]

«Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումը, Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 14-րդ միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Մոնոկլ» մոնոներկայացումների փառատոնը մեկնարկել է մարտի 1-ին, «Բալերինա. Վարեչկա» ներկայացմամբ: Ներկայացումը Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի բեմադրությունն է, ռեժիսորը Ելենա Վարդանյանն է: «Բալերինա. Վարեչկա» ներկայացման հերոսուհու կերպարը կերտել է դերասանուհի Լիլիա Մուկուչյանը: Սանկտ Պետերբուրգի թատերասեր հանրությանը նա պատմել է, […]

«Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ Երգը թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ որպես «Լադանիվա»-ի առաջին համանուն ալբոմի մաս՝ ֆրանսիական PIAS լեյբլի ներքո։ «Լադանիվա»-ն առաջադրել է «Jako»-ն՝ որպես «Եվրատեսիլ 2024»-ում իրենց երգ, և հաստատվելուց հետո այն մի շարք փոփոխությունների է ենթարկվել արդեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար: «Jako» երգի խոսքերը գրել են Ժակլինն ու […]

Լոս Անջելեսում կայացած «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությանը «Վերանորոգված վերջին խանութը» (The Last Repair Shop) ֆիլմը ճանաչվել է «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ»։ Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Փրուդֆութը և Քրիս Բաուերսը: Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լոս Անջելեսում։ Այն պատմում է չորս նվիրյալ արհեստավորի մասին, որոնք աշխատում են արհեստանոցում և վերանորոգում ուսանողների ավելի քան 80,000 երաժշտական գործիքներ: Սա իր […]

«Եվրատեսիլ 2022» -ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը թողարկել է նոր երգ, որը կոչվում է Universe (Տիեզերք)։ Չնայած «Եվրատեսիլ-2022» -ի եզրափակչում Ռոզա Լինն իր «Snap» երգով զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը, սակայն երգը դարձել է մրցույթի պատմության ամենաշատ լսելի երգից մեկը Spotify-ում։ Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին Ռոզա Լինը ձայնագրման պայմանագիր է ստորագրել Columbia Records-ի հետ։

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 22-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ։ 1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցում ի սկզբանե գործում էին 3՝ դաշնամուրային, լարային և թառի բաժինները, սովորում էր ընդամենը 38 աշակերտ: Դպրոցը 1950 թվականից անվանակոչվել է Կոմիտասի անունով: 2023 թ․ սեպտեմբերին՝ ԼՂ բնակչության բռնի տեղահանությունից […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background