Բլոգ
Page: 9
Փետրվարի 28-ից մարտի 29-ը ՀՀ ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի «Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը բացառիկ համերգներով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Շրջագայության ընթացքում նախատեսվում է շուրջ 23 համերգ Ֆրանսիայի Բրետանյը, Օքսիտանիա, Նոր Ակվիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ, Լուարի երկիր և Վալ դը Լուար ռեգիոններում։ «Թաթուլ […]
Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի հերթական փաստն ապացուցող հրապարակումը: Համաձայն այդ հրապարակման՝ Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում (նյութի աղբյուրում վերջիններս ներկայացվում են որպես աղվանական) իրականացվելու են պարսպապատման և վերանորոգման աշխատանքներ: Հայտնում են «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոնից»։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն իսկ սկսվել […]
Փետրվարի 19-ին, Բեռլինում` Եվրոպական կինոշուկայի հայաստանյան տաղավարում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) միջև ստորագրվեց Կինոյի և շարժվող պատկերի ոլորտում իրականացվող Ֆրանսիա-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման փաստաթուղթը, այն ներառում է երկկողմ համագործակցություն կինոոլորտի հետևյալ բնագավառներում` կինոժառանգություն, ուսուցում, մասնագիտական կրթություն, համատեղ արտադրություն և գործընկերություն փառատոների հետ: Հայտնում են Հայաստանի ազգային […]
PARG-ը և Brunette-ը թողարկել են նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Արև ես» երգի հիման վրա։ Խոսքերի և երաժշտության հեղինակներն են PARG-ը և Brunette-ը։ Տեսահոլովակը թողարկվել է փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի տոնի առիթով։ Այն հասանելի է PARG-ի յութուբյան ալիքում։ Նշենք, որ տեսահոլովակը ժամերի ընթացքում հասցրել է հավաքել 20 հազարից ավելի դիտում։
Hayat Project թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Գտնիմ յարիս» երգի հիման վրա։ Չնայած տեսահոլովակը նկարահանվել է ցուրտ պայմաններում, սարերի ու ձյան մեջ, բայց գյումրվա բարբառով գրված ջերմ խոսքերը հալեցնում են նույնիսկ ամենասառը սրտերը։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է փետրվարի 9-ին, այն հասանելի է Hayat Project-ի յութուբյան ալիքում։ Ինչպես խմբի մյուս երգերը, «Գտնիմ յարիս»-ը ևս […]
Այսօր՝ փետրվարի 8-ին և փետրվարի 15-ին Բրյուսելում կցուցադրվի «Նամուս» (1925թ․ ռեժ․ Համո Բեկնազարյան) ֆիլմը։ Ավելի վաղ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնել էին, որ փետրվարին Բրյուսելի Սինեմատեկում կանցկացվի Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը, մասնավորապես համր ֆիլմերին նվիրված ցուցադրություն։ Սինեմատեկի ղեկավարությունը հիմնական ցուցադրանյութը ընտրել է իր իսկ ֆոնդերում պահպանվող Բեկնազարյանի ֆիլմերից՝ բացառությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից առաջարկված երեք վերականգնված՝ […]
Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակած լուսանկարներում բացակայում է Մարտակերտի Վանքասար եկեղեցու խաչը։ Այս մասին հայտնել է Հայքի մշակույթի օմբուդսմեն, պատմաբան Հովիկ Ավանեսովը, նշելով, որ այս եկեղեցին ևս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է, որպես աղվանական։ Ավանեսովի խոսքով, այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։ «1954 թվականի Հաագայի […]
Փարիզի Պիկասոյի թանգարանում ներկայացվել է կուբիզմի և աբստրակտ արվեստի նշանավոր աջակից, կոլեկցիոներ և 1920-30-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված “Dans l’appartement de Léonce Rosenberg : De Chirico, Ernst, Léger, Picabia…” ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում է նաև Երվանդ Քոչարի 1934թ. ստեղծած տարածանկարը: Այս մասին տեղեկանում ենք Երվանդ Քոչարի թանգարանից։ Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի […]
Խորեն Լևոնյանը և Իշխան Ղարիբյանը նոր տեսահոլովակ են հրապարակել, նկարահանված՝ «Հայրենիքս» երգի հիման վրա։ Կրկներգի մեջ օգտագործվում է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքերից մեկը՝ «Էս երկիրը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի խուզի»։ Երգի հեղինակներն են՝ Խորեն Լևոնյանը, Իշխան Ղարիբյանն ու Տիգրան Աթայանը: Պրեմիերան կայացել է հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը։ «Հայրենիքս» […]
Ափօ Սահակեանը և Սևակ Ամրոյանը թողարկել են նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Փորագրիր» երգի հիման վրա։ Խոսքի և երաժշտության հեղինակն է Ափօ Սահակեանը, գործիքավորողը՝ ԴերՀովան, ռեժիսորներն են՝ Տիգրան Պետրոսյանը և ԴերՀովան։ Տեսահոլովակն արդեն հասանելի է Սևակ Ամրոյանի յութուբյան ալիքում։