Նորություններ

Page: 59

Մարտի 19-22-ը Երևանում կանցկացվի «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը՝ հայ արվեստասերներին ներկայացնելով Մալթայի երաժշտական մշակույթը: Նախաձեռնության հեղինակներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանովի գլխավորությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Հայաստանում Մալթայի երաժշտության օրերի շրջանակներում կանցկացվեն սիմֆոնիկ և կամերային համերգներ։ Մարտի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մալթացի ջութակահար […]

Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը Ճապոնիայում ցուցադրվելուց հետո վերադարձվել է Ռուսական թանգարանի ցուցադրություն, որտեղ ներկայացված են նկարչի մյուս աշխատանքները։ «Ճապոնիայում Ֆուձի  պատկերասրահում ցուցահանդեսը տևել է 60 օր։ Այդ ընթացքում այցելել է 300 հազար մարդ։ Դա բավականին շատ է»- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսական թանգարանի փոխտնօրեն Եվգենիա Պետրովան։ Ցուցահանդեսը  բացվել էր 2018 թվականի վերջին, ներկայացված […]

55 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր առաջնորդ Արեգ Նազարյանը: Նա մահացել է վաղ առավոտյան, շարունակ անհանգստացնող հիվանդությունից; Արեգ Արմենի Նազարյանը ծնվել է 1964 թ. հունիսի 18-ին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1981-1982 թթ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981 թ-ից […]

Ֆրանսահայ մշակութային միությունը (UCFAF) ցանկություն է հայտնել Հայաստանին վերադարձնել, 40 տարի առաջ` Խորհրդային Հայաստանից ստացած թվով 64 գեղարվեստական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի պոզիտիվ ժապավենները։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ Ֆրանսահայ մշակութային միությունը դեռևս 2016 թվականի դեկտեմբերին, սույն հարցով դիմել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը՝ ճշտելու համար, թե անհարաժե՞շտ են այդ ֆիլմերը Հայաստանին։ Մշակույթի նախարարությունն […]

Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 12-րդ միջազգային թատերական փառատոնին ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է առաջին մրցանակի: Փառատոնի ժյուրին բարձր է գնահատել «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը: Այս մասին տեղեկանում ենք «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի ֆեյսբուքյան էջից։ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2017 թ. ապրիլի 29-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային […]

Երևանի «Դալան» ցուցասրահում մարտի 3-ին բացվեց նկարիչ ԽաչԱրի (Խաչատրյան Արթուրի) նկարների ցուցահանդեսը: Այն ծրագրվել էր դեռ նախորդ տարի, բայց հետաձգվել էր նկարչի վաղաժամ մահվան պատճառով: Փոքրիկ ցուցասրահում ներկայացված են ԽաչԱրի 300 կտավներից միայն 20-ը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 10-ը: Նկարչի ուսանողական ընկեր, «Մինաս Ավետիսյան» կերպարվեստի դպրոցի տնօրեն Հովհաննես Մեծ-Գևորգյանի համար բացահայտում էր այս ցուցահանդեսը: Նա […]

Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է 2019 թվականի փետրվար ամսվա ամենապահանջված գրքերի ցանկը: Գրքասերների մոտ ամենապահանջված տասնյակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Երկրորդ տեղում Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքն է : Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել Վազգեն Սարգսյանի «Էս ինչ եք անում, տղերք» գրքին: Գրիգոր Գուրզադյանի «Մի սիրո […]

«Կեցցե Հայաստանը» («Viva Hayastan!»). այսպիսին է եղել 2019 թ. բրազիլական կարնավալի այն հատվածը, որին մասնակցել են հայ համայնքի ներակայցուցիչները: Ինչպես հայտնում է բրազիլական estacaoarmenia.com.br կայքը, ծրագիրը ներկայացրել է «Rosas de Ouro» (ոսկյա վարդեր) սամբայի դպրոցը: Շոուի ընթացքում տեղի հայերը մանրամասն ներկայացրել են հայոց պատմությունն ու մշակույթը: Ծրագիրը բաղկացած է եղել 5 մասից: Դրանք են՝ «Դրախտ», […]

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Թատրոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջիկա ամսիներին թատրոնը ներկայացնելու է  Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» և Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները։ Թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը հայտնում է, որ թատրոնում երկու խումբ զուգահեռաբար երկու ներկայացում է պատրաստում։ «Մարտի վերջերին հանդիսատեսի դատին կհանձնենք Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան)։ […]

Լրագրող Ռուզան Ազիզյանի «Չսիրելուց երկու օր անց» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 27-ին։ Գիրքը տպագրվել է «Գրանիշ» գրական կայքի և մշակույթի նախարարության աջակցությամբ։ — Վերնագիրն աբողջացնում է գրքի բովանդակությունը՝ սիրո մասին բանաստեղծություններ, որոնք ոչ թե բռնկուն, երիտասարդական ավյունով են վետվետում, այլ հասուն սիրո դրսևորումներ են կամ սիրո անցած էտապ։ Այդ անցած էտապներում հիշվում է, որ սերը եղել է, – ասաց «Գրանիշ»-ի գլխավոր […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background