Նորություններ

Page: 6

Ափօ Սահակեանը և Սևակ Ամրոյանը թողարկել են նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «Փորագրիր» երգի հիման վրա։ Խոսքի և երաժշտության հեղինակն է Ափօ Սահակեանը, գործիքավորողը՝ ԴերՀովան, ռեժիսորներն են՝ Տիգրան Պետրոսյանը և ԴերՀովան։ Տեսահոլովակն արդեն հասանելի է Սևակ Ամրոյանի յութուբյան ալիքում։

«Կայթ» նվագախմբի «Հավկունք» ալբոմը ձևավորվել է որպես հայկական ոչ հայտնի կամ քիչ հայտնի երգերի ու մեղեդիների նախագիծ։ Երգերի մեծամասնությունը «Կայթ» նվագախմբի երգացանկում ընդգրկվել է տպագրված, սակայն դեռևս չկատարված աղբյուրներից։ Հավաքածուն ներկայացնում է տարբեր ժանրերի երգեր՝ ներառյալ հարսանեկան, պանդխտության, քնարական և այլն։ Երգերը գործիքավորվել են արդի կատարողական պահանջներին համապատասխան։ Գործիքավորումերն առավելապես մոտ են ֆոլկ-ֆյուժն ոճին։ Փողային, […]

«Eleven Green» ինդի էլեկտրո-փոփ խումբը թողարկել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «WHO?» երգի հիման վրա։ Երաժշտության հեղինակն է՝ Խորեն Միքայելյանը, խոսքերինը՝ Նարե Նիկոյանը։ Տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսի տարբեր վայրերում: Այն արդեն հասանելի է «Eleven Green» խմբի յութուբյան ալիքում։ «Eleven Green» ինդի էլեկտրո-փոփ խումբը ստեղծվել է 2018 թվականին, սակայն հիմնադիր-անդամները՝ Միկին և Նարեն, դեռ […]

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Ծրագիրն իրականացվում է «Սաթէ-Աթղը» (Saté-Atre) թատերական միության հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի և հայ արտիստներ: […]

Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 100-ամյակը։ Իսկ դա նշանակում է, որ 2024-ը լեցուն է լինելու սևակյան շնչով, ոգով ու պատգամներով: Ինչպես տեղեկանում ենք Պ. Սևակի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից, բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Պ. Սևակի տուն-թանգարանում կտրվի ողջ տարվա միջոցառումների մեկնարկը: Թանգարանում ելույթ կունենան՝ Գոռ Սուջյանը, «Կադանս» անսամբլը, Համազգային […]

2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Օրվա շրջանակում մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։ Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Կինոյի տանը 12:00-ին կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը: Նույն օրը՝ 18:00-ին, Փարաջանովի թանգարանում կկայանա համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» […]

Հայ երգչուհի և երգահան Սյուզի Սիրակը հիմնականում ստեղծագործում է հայերեն և անգլերեն։ Նա իր խմբի հետ հանդես է գալիս կենդանի կատարումներով՝ ալտերնատիվ և ինդի ռոք ժանրերում։ Սյուզին հանրությանը հայտնի է դարձել «Հայաստանի ձայնը 2» երաժշտական հեռուստաշոուից, որտեղ նա հաղթահարել է կիսաեզրափակիչ փուլը։ Երգչուհին 2020 թվականին թողարկել է «Բարև», իսկ 2022-ին՝ «Առավոտ» սինգլները։ 2020 թվականին Սյուզին […]

Հայ երգչուհի, երգահան Սոնա Ռուբենյանը ներկայացրել է տեսահոլովակի պրեմիերա, որը նկարահանվել է «Փաթիլներ» երգի հիման վրա։ «Փաթիլների» երաժշտության հեղինակը հենց Սոնան է, իսկ խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Տեսահոլովակը հասանելի է երգչուհու յութուբյան ալիքում, այս պահի դրությամբ դիտումների թիվը մոտ 94 հազար է։

Հայտարարվել են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները: Միջազգային խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է Հայաստանը ներկայացնող ռեժիսոր՝ Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացել է պետական Ֆինանսական աջակցություն, հայկական կողմի պրոդյուսեր` Արման Նշանյան, արտադրող ընկերություն` People Of Ar Productions: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ «Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն՝ 2024 թ. հունվարի […]

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, հարգանքի տուրք մատուցելով ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին, Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանի Շառլ Ազնավուրի անունով։ Այս մասին հայտնում են «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։ Փարիզի կենտրոնում գտնվող այս տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը։


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background