Նորություններ

Page: 4

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը սիրով հրավիրում են անվանի ֆրանսահայ ռեժիսոր Ժակ Քեբադեանի «20 տարի անց» ֆիլմի դիտմանը։ Ցուցադրությունից հետո հանդիպում կլինի Քեբադեանի հետ։ Այս վավերագրական ֆիլմում, որն ընդգրկում է երեք տասնամյակ՝ 80-ականների սկիզբը Ֆրանսիայում, 90-ականների սկիզբը Հայաստանում և 2000-ականների սկիզբն ԱՄՆ-ում, ֆրանսահայ կինոռեժիսոր Ժակ Քեբադեանը հետևում է ճակատագրին հայ […]

Hayat Project-ը թողարկել է նոր տեսահոլովակ, որը թողարկվել է «Պաչեմ ՊաչպչեմԳը» երգի հիման վրա։ Տեսահոլովակը կրկին նկարահանված է խմբին բնորոշ հումորային ոճով, խոսքերը հնչում են գյումրեցու բարբառով։ Տեսահոլովակն արդեն հասանելի է խմբի յութուբյան պաշտոնական ալիքում։ Այն մի քանի ժամում հավաքել է հազարավոր դիտումներ և արժանացել բազմաթիվ դրական մեկնաբանությունների։ Տեսահոլովակը տեղադրված է նաև Hayat Project-ի ֆեյսբուքյան […]

Մշտական ցուցադրության վերաբացման նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից 27-ը Հայաստանի ազգային պատկերասրահը փակ կլինի հանրության համար: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։ Էջում նաև նշված է, որ Հայկական կերպարվեստում պլեներային նկարչության հիմնադիր Եղիշե Թադևոսյանի հանրահայտ ստեղծագործությունները վերադառնում են մշտական ցուցադրություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը 2024 թ. սեպտեմբերի 14-15-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում կազմակերպում են «Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը»: Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը՝ գինու արտադրամասերը, խաղողի մնացորդներն ու աշխարհի ամենահին կոշիկը, առանձնացնում են այն՝ որպես գինեգործական մշակույթի ավանդական […]

Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ), գրքի տոնավաճառը (20-40% պարտադիր զեղչ)՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Ծրագրում նախատեսված են երեսուներկու միջոցառումներ, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բաթլ, […]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-ից 30-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մասնակցում է Պատմության […]

Հուլիսի 26-ին, ժամը 20:30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի զբոսայգու բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը (ղեկավար՝ Տիգրան Սուչյան): Համերգին մասնակցում են նաև ժամանակակից հիփ-հոփ կատարող Նարեկ Հովսեփյանը (A-Chilla) և Ժաննա Դավթյանը (վոկալ) Ծրագրում հայկական և արտասահմանյան դասական ջազային և հեղինակային ստեղծագործություններ են։ Արցախի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 2004-ին: Հիմնադրման օրվանից նվագախումբը բազմաթիվ […]

«Գյուրջիև» անսամբլը հայ երաժշտությունը կներկայացնի աշխարհի մի շարք երկրներում։ Անսամբլը սեպտեմբերի 19-ին ելույթ կունենա իտալական Դոլոմիտների ձայներ փառատոնին, նոյեմբերի 9-ին լեհական Եֆոնիե միջազգային երաժշտական փառատոնին, դեկտեմբերի 5-ին ֆրանսիական Ռուանի օպերային թատրոնում, դեկտեմբերի 8 -ին գերմանական Բուլեզ սրահում։ Հյուրախաղերից առաջ՝ հուլիսի 16-ին, ժամը 19։00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անսամբլը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում տեղի […]

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվել է հուլիսի 7-14-ը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ Ոսկե ծիրան- «Չիրետտայի ավետարանը», Կարոլինե ֆոն դեր Թան Արծաթե ծիրան- «Տարօրինակ ուղի», Գուտու Պարենտի Հատուկ հիշատակում- «Մենություն»,Նիննա Պալմադոտտիր Տարածաշրջանային մրցույթ Ոսկե ծիրան- […]

Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում հուլիսի 9-ին կայանալու է երկու միջոցառում. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում ժամը 15։00-ին տեղի կունենա «Արարատ» ֆիլմի հատուկ ցուցադրություն՝ ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանի ներկայությամբ: Նույն օրը՝ ժամը 17:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Ռոժե Կասպարյանի՝ Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Միջոցառումների մուտքն ազատ է: Այս […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background