Էլեկտրոնային երաժշտություն

Հայկական երաժշտության անհայտ կողմը, որը շատ ավելի մեծ ուշադրության է արժանի։ Ամերիկայում բնակվող ու ստեղծագործող Պարույր Փանոսյանը, ով հանդես է գալիս Բեի Ռու (անգլ․՝ Bei Ru) բեմական անունով, հայտնի է իր միջին արևելյան ռիթմերով և էլեկտրոնային գործիքավորմամբ։ Երաժիշտ-փրոդյուսերի նոր «Ultraviolet Violent» թրեքում Ռուն համագործակցել է բոլորիս ծանոթ Սեբուի և ամերիկացի ռեփեր Blu-ի հետ։

«Երգազրույց»-ի հյուրը ուշադրության արժանի, տաղանդավոր Արմեն Բազարյանն է։ Նա Տորոնտոյում ծնված ու ստեղծագործող երգիչ է, մուլտիինստրումենտալիստ, երգահան և պրոդյուսեր, ով համոզված է՝ միայն լափթոփը հերիք է երաժշտություն ստեղծելու համար։ Արմենը թողարկել է 2 մինի ալբոմ, հեղինակել է տարբեր ֆիլմերի և հեռուստատեսային նախագծերի երաժշտություն։ Այժմ աշխատում է իր նոր՝ Bazarian նախագծի վրա, նոր ալբոմը լույս կտեսնի […]

«Երգազրույց»-ի այս թողարկման հյուրին ներկայացնելու կարիք հաստատ չկա, նրա բեմական անունը արդեն իսկ հերիք է՝ Արամ MP3։ Մարդ, ով ասոցացվում է երաժշտության ամենատարբեր ժանրերի, հումորի և հեռուստատեսության հետ։ Հենց այս բազմակողմանի զբաղվածության մասին է մեր առաջին հարցը․ — Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, երգում եք, երաժշտություն գրում, հաղորդում վարում ու, բնականաբար, սիրում եք այդ բոլորը։ Սակայն […]

«Երգազրույց» նախագիծը շարունակում է ընդլայնել երաժշտության մեջ իր սուզումների շարքը և այս անգամ Ձեզ է ներկայացնում էլեկտրոնային երաժշտության ֆենոմենը, առանձնահատկությունները՝ այդ ամենն իհարկե Հայաստանյան պրիզմայից։ Մեր զրուցակիցներն են Հայաստանի դիջեյների ասոցիացիայի նախագահ Վարդան Բաբայանը (Dale), «Kitchen Recordings» երաժշտական լեյբլի հիմնադիրներ, Supacooks դուետի անդամներ Լևոն Դավթյանն (Leon Gris) ու Մանուկ Մանուկյանը (Deep Danny)։ Թեև որոշ հարցերի […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background