կինոփառատոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: […]

Երևանի  «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն այս տարի կլինի  մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Հուլիսի 7-14-ն անցկացվող փառատոնի շրջանակում Ռեյգադասը կժամանի Հայաստան, կցուցադրվեն անվանի ռեժիսորի ֆիլմերը: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։ Կառլոս Ռեյգադասը (Ալբերտո Կաստիլյո Ասունսոլո) իրավաբանություն է ուսանել Մեխիկոյում, ապա` Լոնդոնում մասնագիտացել զինված հակամարտությունների ուսումնասիրման մեջ և […]

Փառատոն, որը չի զիջում Բեռլինին, Կաննին և ինչու չէ նաև Օսկարին։ Այսպիսի խոսքերով սկսվեց մայիսի 10-ին կայացած «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի առաջին և արտահերթ մամլո ասուլիսը։ Վերջինիս շրջանակներում ներկայացվեց փառատոնի նոր լոգոն և խոսվեց մի քանի սպասվող նախագծերի մասին։ Ներկայացված նոր լոգոտիպը հայերեն «Ծ» տառն է, որով ոչ միայն սկսում է «Ծիրան» բառը, այլև […]

Հայաստանում մարտի 1-7-ը կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն։ Այն, ինչպես եւ նախորդները, կազմակերպպվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության եւ հայ-ճապոնական «Խիկարի» մշակութային կենտրոնի կողմից։ Փառատոնը կբացվի մարտի 1-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում։ Հատկանշական է, որ փառատոնը, ինչպես եւ նախկինում, կանցկացվի ոչ միայն մայրաքաղաքում։ Մարտի 2-ին կինոհանդիսատեսը Վանաձորում կդիտի Տակեչի Խիդեկիի «Thermae Romae» ֆիլմը։ Մարտի 7-ին Գյումրիի եւ մարտի […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST