Կոմիտաս
Թամար Կապրիելյանի «Նվակ» հիմնադրամը նոր երաժշտական ալբոմ է ներկայացրել։ Երեկ՝ ապրիլի 24-ին թողարկվեց Նվակ կոլեկտիվի «I cannot come out and play» ալբոմը, որը նվիրված է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի հիշատակին։ Ալբոմում Նվակը նորովի է ներկայացնում Կոմիտասի ստեղծագործություններից հինգը։ Կոլեկտիվին են միացել նաև Սեբու Սիմոնյանը, Միքայել Ոսկանյանը, Սերգեյ Գասպարյանն ու Մայք […]
«Սարի Սիրուն Յար»-ի հերթական քավրը, այս անգամ հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Մի օր հավաքվեցին տարբեր մասնագիտությունների տեր կանադահայերն ու որոշեցին անանուն խումբ ստեղծել։ Նրանց համախմբող օղակը եղել է Տորոնտոյի Հայ Կենտրոնի «Գուսան» երգչախումբը, որտեղ էլ արդեն մեներգիչներ են։ Մեզ իրար է կապել սերը հայկական երգի նկատմամբ: — Սևակ Հարությունյան, խմբի անդամ Տարբեր առիթներով հավաքույթների ժամանակ […]
Հայաստանի երեք առաջատար երաժշտախմբեր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հանդես են եկել Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված համերգով: Հուլիսի 14-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված երեկոյին մասնակցել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար […]
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկազմակերպվի մեծամասշտաբ երեկո՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող հոբելյանական համերգը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 20:30: Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ միջոցառմանը ելույթ կունենան հայաստանյան երեք առաջատար երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային […]
«Կոմիտասի 150-ամյա հոբելյանը բավականին պատասխանատու իրադարձություն է մեզ համար»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։ Նրա խոսքով, այս տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կոմիտասագիտական նոր հետազոտություններ է իրականացրել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ( DAAD ) հետ համատեղ։ «Կարողացել ենք հետազոտություն իրականացնել գերմանական, սաքսոնական արխիվներում և այլ հաստատություններում, որտեղ առնչություն կա Կոմիտասի կյանքի, ստեղծագործական […]
-
Pages