Հովհաննես Թումանյան

Ամենայն հայոց բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի հայտնի «Թմկաբերդի առումը» պոեմն ադապտացվել է պատկերապատման՝ կոմիքսի, որի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում։ Կոմիքսը նկարազարդել է Քրիստինա Ավանյանը, մտահղացումը և կազմակերպումը իրականացվել է 1Dram թիմի կողմից։ Հեղինակ կազմակերպությունը նաև խաղարկում է նոր լույս տեսած գիրքը։ Ներքևում կարող եք ծանոթանալ մրցույթի պայմաններին։   https://www.facebook.com/1DramCom/photos/a.1462848333750298/2571585792876541/?type=3&theater

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկազմակերպվի մեծամասշտաբ երեկո՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող հոբելյանական համերգը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 20:30: Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ միջոցառմանը ելույթ կունենան հայաստանյան երեք առաջատար երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային […]

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում ամենուր հնչում են նրա ստեղծագործությունները։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին միջոցառումների մեկնարկը տրվել է ժամը 11։00-ին, և գյուղի կենտրոնական հրապարակի տարբեր հատվածներում կարելի է դիտել բանաստեղծի ստեղծագործությունների բեմականացումներն ու լսել նրա բանաստեղծությունների ու պոեմների համար գրված երաժշտություն։ Միջոցառումներին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայ առաքելական […]

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական ամենատարբեր իրադարձությունները դեռ առջևում են․ դրանք ակնկալվում են ամբողջ տարվա ընթացքում, հոբելյանական հանձնաժողովը նախաձեռնել է բազմաթիվ ու բազմազան ծրագրեր: Այսօր Նկարիչների միությունում բացվեց երիտասարդ գեղանկարիչների մի ուշագրավ ցուցահանդես՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 50 աշխատանք, որոնք հեղինակել են Գեղարվեստի ակադեմիայի, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի […]

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում գիտաժողովներ, դասախոսություններ, գրողների հետ հանդիպումներ կանցկացվեն ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, մարզերում և Արցախում, այնպես էլ Լիբանանում, Իրանում, Վրաստանում: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Մեր ժողովուրդն անգիր գիտի Հովհաննես Թումանյանի մասին ամեն բան: Փոքրից մինչև ծերունի կարող են […]

Այս տարի փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը, ի դեպ, կնշվի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանն ընդգծում էր, որ հոբելյանական այս տարում նախատեսել են Թումանյանի ստեղծագործությունները ներկայացնել նաև այլ լեզուներով․ – «Թանգարանը նախաձեռնեց մեկ ամբողջական ծաղկաքաղ Թումանյանի ստեղծագործություններից, հոդվածներից, […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background