Ռադիո Հայ Ցանց

Ապրիլի 15-ին՝ ժամը 19։30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ ներկա գտնվելու Օպերա-գալա hամերգին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխանցմամբ, կհնչեն արիաներ հայտնի օպերաներից՝ Օթելլոյի և Դեզդեմոնայի զուգերգը Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայից‚ Յագոյի արիան «Օթելլո» օպերայից‚ Մանտուան դուքսի արիան Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից‚ Մադամ Բաթերֆլայի արիան Ջակոմո Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայից‚ արքայադուստր դե […]

Նախօրեին հայտնի դարձավ «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Այս տարվա անվանացանկում կան ամերիկահայ երկու կինեմատոգրաֆիստների անուններ։ Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի «Բույն» ֆիլմի համար «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Մյուս թեկնածուն Սև Օհանյանն է՝ «Հուդան և Սև մեսիան» ֆիլմի պրոդյուսերներից մեկը, որը «Օսկարի» է առաջադրվել վեց, այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Ըստ սյուժեի՝ […]

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ հայկական, բելգիական և ֆրանսիական համատեղ արտադրության «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Հիշեցնենք, որ ֆիլմն անցած տարի ընդգրկվել էր Կաննի միջազգային 73-րդ փառատոնի «The First Features» մրցութային ծրագրում, ռեժիսորը Նորա Մարտիրոսյանն է, պրոդյուսերը՝ Անի Որսկանյանը։ Ռեժիսորի այս աշխատանքը անկախությունից հետո Կաննում ներկայացված առաջին ֆիլմն է Հայաստանից։ «Երբ որ քամին հանդարտվի» […]

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը, որով ազդարարվելու է գարնանային համերգաշրջանի բացումը։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ այն կայանալու է մարտի 3-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգին կհնչեն Ֆ. Շոպենի, Ռ. Շումանի, Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու և Ռ. Վագների ստեղծագործությունները: «Անչափ […]

Հրավիրյալ մենակատար Ֆյոդոր Ռուդինը չեղարկել է այցը Հայաստան: Նա փետրվարի 27-ին պետք է ելույթ ունենար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այս մասին հաղորդում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ «Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրավիրյալ մենակատար Ֆյոդոր Ռուդինը չեղարկել է իր այցը Հայաստան, ինչի պատճառով հետաձգվում է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որ […]

Փետրվարի 6-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կայացավ ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և գրող Վուդի Ալլենի «Ճախրող լամպը» պիեսի համանուն ներկայացման պրեմիերան: «Ճախրող լամպն» իր պատմությամբ ու խնդիրներով, ըստ ներկայացման ռեժիսոր Մերի Մարգարյանի, մոտ է մեր հասարակության ապրումներին։ «Գործն ունի շատ ինքնակենսագրական տարրեր: Ամենակարեւորը՝ այն ընտանիքի մասին է: Ես առաջնահերթ ուշադրություն եմ դարձնում այն փաստին՝ արդյոք հանդիսատեսն ունի՞ տվյալ […]

Երկար դադարից հետո բացառիկ հնարավորություն վայելելու Ջուզեպե Վերդիի հայտնի օպերան՝ «Տրավիատան»՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և անվանի միջազգային կատարողների` ի աջակցություն Բեյրութի: Համերգից գոյացած ողջ հասույթը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից և կուղղվի Բեյրութում աղետից տուժած հայկական մշակութային կենտրոնների վերականգնմանը: Բացօթյա բարեգործական համերգը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝  20:00-ին ՀՀ ազգային ժողովի այգում: […]

Դերեք Շերինյանն այն ֆենոմենալ հայերից է, ով ավելի հայտնի է արտերկրում, քան իր հայրենիքում։ Եկեք ուղղենք այդ սխալը։ Շերինյանի բազմատաղանդ լինելը բազմիցս ապացուցվել է Էլիս Քուփերի երաժշտության միջոցով, ով մի անգամ նրան կոչել է «Ստեղնաշարային կալիգուլա»։ Եղել է Dream Theater, Black Country Communion խմբերի անդամ, այժմ նվագում է Sons Of Apollo-ում։ Շրջագայելով ու համագործակցելով լեգենդար […]

Նախորդ ամիսներին ողջ հայությանը հերթական անգամ հիացրած Մաշա Մնջոյանը, բարեբախտաբար, չի լքել Ավստրալական «Ձայնը» նախագիծը։ «Մենամարտ» փուլի ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․ Քելլի Ռոուլանդի թիմում երգչուհին մրցում էր Էլլա Մոննըրիի հետ, ում էլ Քելլին հավանություն տվեց որպես իր թիմի վերջին անդամ մրցույթը շարունակելու։ Սակայն մարզիչներից մեկի՝ Բոյ Ջորջի մոտ կար մեկ ազատ տեղ, ով […]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է առցանց ցուցադրությունների շարքը։ Հուլիսի 2-ին՝ ժամը 19.00‚ հրավիրում ենք վայելելու Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը կհնչի աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու կատարմամբ։ Համերգը ղեկավարում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։ Ցուցադրությանը կարող եք հետևել Հայաստանի պետական […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background