Author: Ռադիո Հայ

Page: 24

Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է իր ընթերցասրահներում 2022 թ.-ին ամենաշատ ընթերցված գեղարվեստական գրքերը․ «Այս պաստառում ամսեամիս շարված 12 գրքերի շապիկները ներկայացնում են 2022 թ. Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահներում ամենից շատ ընթերցված գեղարվեստական գրքերը։ Չորս հայ հեղինակ, ամերիկացի, անգլիացի, գերմանացի, իտալացի, հրեա, ֆրանսիացի հեղինակներ, տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում ստեղծագործած գրողներ են, միջնադարից մինչև մեր օրերը, […]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականին իրականացրել է «Իմ սիմֆոնիկը» և «ԴասԱ» կրթամշակութային ծրագրերը։ Օրերս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ուսանողների մասնակցությամբ ամփոփվել է «Իմ սիմֆոնիկը» ծրագիրը, որն անցկացվել է Երևանի 9 բուհի ավելի քան 2200 ուսանողի շրջանում։ Ծրագրի նպատակն է ուսանողներին ներգրավել դասական երաժշտության աշխարհ, ուսումնասիրել նրանց գիտելիքները դասական արվեստի […]

Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը ներկայացրել է նոր, գեղեցիկ տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ձյունը» երգի հիման վրա։ Խոսքերի հեղինակը՝ Արսեն Սաֆարյանն է, իսկ երաժշտությանը՝ Արթուր Սաֆարյանը։ Ժամերի ընթացքում տեսահոլովակը հավաքել է հազարավոր դիտումներ։ Վայելեք 🙂

https://www.youtube.com/watch?v=Zrnl4-dPBVM
https://www.youtube.com/watch?v=w1ONEvvju-0

Ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (աշխատանքային վերնագիրը «Ամրոց») լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է աշխարհի հեղինակավոր փառատոններից մեկում՝ Նիդերլանդներում կայացող Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում։ Ֆիլմի գլխավոր երկու դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը, բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ Այն նկարահանվել է Սիցիլիայում։ Հայաստանի ազգային […]

Երգչուհի Նանուլը հանդես է եկել նոր տեսահոլովակով, որը նկարահանված է «Սիրտս քոնն է Հայաստան» երգի հիման վրա։  Երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերինը` Ռուբեն Մխիթարյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է։ Այս առիթով երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Այո իմ սիրտը Հայաստանն է։ Ուզում եմ հայրենիքս միշտ լինի այս տեսահոլովակիս պես գունեղ և  ուրախ: Սա […]

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն (203 միավոր), իր «Oh Maman!» երգով։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն  180 միավորով զբաղեցրեց երկրորդ, իսկ Վրաստանի ներկայացուցիչը՝ երրորդ հորիզոնականը՝ 161 միավորով։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչն անցկացվեց Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթին մասնակցեցին պատվիրակներ 16 երկրներից։ Կարգախոսն էր՝ «Պտտիր հրաշքը», իսկ խորհրդանիշը` հայկական զարդանախշերով հոլը։

Հունվարի 27-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կնշվի մաեստրո Տիգրան Մանսուրյանի տարեդարձը: Համերգը նախաձեռնվել է «Կողբ» հիմնադրամի կողմից և անցկացվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։ Համերգային ծրագրում հնչելու են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Կկայանա «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու նաև «Օրհներգ – Նավապետ Բարի» ստեղծագործությունը, […]

Հայաստանի ազգային պատկերասրահը միացել է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին, որով ընդլայնվում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրին: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Նոյեմբերի 29-ին «Իմպրեսիոնիզմի ուղիների» գլխավոր ասամբլեայի նիստում Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես ընտրվել է նախագծի անդամ։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում եվրոպական մշակութային համայնապատկերում հայկական մշակույթի հանրահռչակման, միջմշակութային երկխոսության և համատեղ նոր ծրագրերի […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background