Blog one column

Page: 27

Երվանդ Քոչարի թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ իրականացնում է «Այդ արարչագործ Քոչարը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված մեծ արվեստագետին: Ցուցադրությունը բացվել է սեպտեմբերի 16-ին և կգործի մինչև 2023 թվականի հունվարի 23-ը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Քոչարի 125-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքում այս ցուցադրությունն առաջինն է: Հնարավորինս համապարփակ և հայեցակարգային լուծումներով ներկայացված են Երվանդ Քոչարի անցած […]

Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 8-ը կկայանա Համբուրգի միջազգային 30-րդ հոբելյանական կինոփառատոնը: Տասը բաժիններում ցուցադրվելու են վավերագրական, գեղարվեստական, անիմացիոն ֆիլմեր ամբողջ աշխարհից, կայանալու են համաշխարհային պրեմիերաներ: Տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոփառատոնի «Կալեյդոսկոպ» ծրագրում ընդգրկված են «Ամերիկացի» (ռեժ.՝ Մայքլ Գյուրջյան, արտադրող ընկերություն՝ «PEOPLE OF AR Productions») և «Ավրորայի լուսաբացը» (ռեժ.՝ Իննա Սահակյան, արտադրող ընկերություն՝ «Բարս Մեդիա») ֆիլմերը։ […]

Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։ Այս մասին տեղեկանում ենք Aurora’s Sunrise ֆեյսբուքյան էջից։ «Այժմ, առավել քան երբևէ կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան»,-ասված է էջում։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Զորյան ինստիտուտի՝ […]

Reddit կայքի և InitializedCapital վենչուրային ընկերության համահիմնադիր, գործարար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի՝ Հայաստանին ուղղված ագրեսիային։ Նա մասնավորապես գրել է․ «Հայաստան-ժողովրդավարությունը, հարձակման է ենթարկվում Ադրբեջանի (նավթային դիկտատուրայի) կողմից․ Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի և ԱՄՆ նախագահի կողմից այն ճանաչելուց մեկ տարի անց։ Ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ն այս անգամ»։ Օհանյանը գրառմանը կից տեղադրել […]

https://www.youtube.com/watch?v=BvnJNGXG3fA

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 13-ից 18-ը ցուցադրվելու է «Տաշքենդի միջազգային կինոփառատոնի» շրջանակում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։ Հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակություն զգացող մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում վրահաս ցավն ու տանջանքը, տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա […]

Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 8-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) կրկին միավորել են ուժերը՝ դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելու մեծանուն երաժիշտների կատարողական արվեստն ու հագեցած երկացանկ։ ՀՊՍՆ-ից հայտնում են, որ փառատոնն ընդգրկում է սիմֆոնիկ 7 համերգային երեկո։ Առաջին համերգը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, որով […]

Արամ Mp3-ը ֆեյսբուքյան էջում կիսվել է «Ռեքվիեմ» զուգերգի տեսահոլովակով և կից գրել, որ անասելի պատիվ էր աշխատել մեծ երաժիշտ՝ Ֆորշի հետ: Ծնվեց «Ռեքվիեմ»-ը՝ մեր պատկերացմամբ ու փիլիսոփայությամբ: Ամեն մեկս մեր հոգում ունենք պատասխանը՝ -ի՞նչ կանեինք «եթե այսօր լիներ երեկ» Ահա իմ ու Ֆորշի և իհա՛րկե Ավետի տարբերակը:

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում։ Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Ֆիլմն արժանացել է նաև «Բացառիկ արժանիքների համար» («EXCELLENCE») մրցանակի: Ֆիլմի ռեժիսորն է Արա Մնացականյանը, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը: Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ […]

Երգիչ, հաղորդավար, հումորիստ Արամ MP3-ն ինստագրամյան էջի սթորիս բաժնում հետևորդներին տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվող համերգը հետաձգվում է։ Նա մասնավորապես գրել է․ «Սիրելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ «Foodpark by Downtown»-ում օգոստոսի 26-ին կայանալիք համերգը հետաձգվում է մինչև սեպտեմբերի 10-ը։ Շնորհակալություն ըմբռնման համար։ Խաղաղ օրեր բոլորիս», – գրել է Արամը։ Ավելի վաղ երգիչը չեղարկել և […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background