Blog one column

Page: 57

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած «Ջուղա» հարյուրամյա  ցեղասպանության  վկան քառալեզու ալբոմն արդեն ընթերցողի սեղանին է: ՊՈԱԿ-ի աշխատակից Աշոտ Մովսեսյանի և Արշակ Բանուչյանի կազմած ալբոմում ներառված են ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ  դարասկզբի  Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, գիտական ու պատմական  տեղեկություններ։ Գրքին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին  պատմող`«21-րդ […]

Կանադայի Նոր Շոտլանդիա (անգլ.՝ Nova Scotia) նահանգի Յարմութ քաղաքում սեպտեմբերից մեկնարկելու են մարդասիրական գործունեություն ծավալած կանադացի բուժքույր Սառա Քորնինգին նվիրված միջոցառումները։ horizonweekly.ca –ն գրում է, որ Յարմութը Քորնինգի ծննդավայրն է, այնտեղ պետք է տեղադրվի Սառա Քորնիգի բրոնզե քանդակը, որի հեղինակն է կանադահայ նկարիչ և քանդակագործ Կարեն Պետրոսյանը։ Սառա Քորնինգը 1919 թվականին Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի կողմից […]

«Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում տեղի է ունեցել դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու հանդիպումը հայ երաժշտասերների հետ։ Համերգային ծրագրում ընդգրկված էին Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ռոմանովսկին Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը նվագում է 16 տարեկանից և Հայաստանում այն ներկայացնում էր առաջին […]

Մոսկվայում ընտրել են «Մանկական Նոր ալիք-2019» երգի միջազգային մրցույթի  եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։ Ժյուրին ընտրել է 12 մասնակցի 10 երկրից՝ Հայաստան, Աբխազիա, Ադրբեջան, Բելառուս, Բրիտանիա,  Լիտվա, Մալթա, Ուզբեկստան, Ռուսաստան, Ղազախստան։ Ընդհանուր առմամբ, ընտրական փուլին մասնակցել է 18 երկրից 90 կատարող։ Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայազգի երեք  մասնակից ներկայացված է լինելու եզրափակչում։ Նրանք նեկայացնում են տարբեր […]

«Իքս ֆակտոր» 4-րդ նախագծից հայտնի Արտյոմ Հակոբյանը` Տյոմը,  Հայաստանը  կներկայացնի «Նոր ալիք-2019» երիտասարդ կատարողների մրցույթում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան տեսաուղերձով։ «Երեք օր է՝ Մոսկվայում եմ: Երկու շատ դաժան ու ծանր օրեր եմ ունեցել։ Ասեմ՝ ինչու: Ես մասնակցում էի «Նոր ալիք» միջազգային մրցույթի  կիսաեզրափակչին: Մրցում էինք շատերս, բայց ընտրվեցի ես, և այս տարի «Նոր […]

Ապրիլի 21-ին փլուզվել է Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է օգտատեր Սասուն Մանուկյանը: «Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին է։ Այսօր է փլուզվել… Օրվա խորհուրդը նորովի ընկալելու կարիք կա… 21.04.2019թ.»,- ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 21-ին, ժամը 19:04-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ապրիլի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում մասամբ փլուզվել […]

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական համերգով: Նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգային երեկոն կանցկացվի ապրիլի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, երեկոյի ընթացքում կներկայացնի Ալթունյանի «Սիմֆոնիետ» կամերային նվագախմբի համար, «Թափուր անդաստան» […]

Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտաներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով: «Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել, որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով […]

Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում, տեղի է ունեցել «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli): ԱԳՆ-ից հայտնում են, որ արդեն չորրորդ անգամ տեղի ունեցող միջոցառումն առանձհատուկ էր, քանի որ դրա շրջանակներում […]

Սիրուշոյի «Արմատ» ալբոմի խրոխտ վիճակներից հետո մի քիչ անհասկանալի էին դարձել երգչուհու նկատմամբ սպասումները։ Երեկ նրա ներկայացրած «Tighrope Walking» կատարումը համեմատած վերոնշյալ ժողովածուի երգերին շատ անձնական ու ռոմանտիկ է, չնայած՝ էլի կան հայկական տարրերն ու Սիրուշոյի ձայնի հետ մշտապես ուղեկցվող խաղիկները։ «Լարախաղացություն», այսպես է թարգմանվում երգի վերնագիրը։ Այն սիրո ռիսկայնության ու փոփոխականության մասին է։ Երգչուհին պատմում […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background