Blog one column

Page: 60

Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին Հ․Պարոնյանի անվան թատրոնում անցկացրել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված հայ ականավոր թատերական գործիչ Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին։ ՀԹԳՄ մամուլի ծառայության ներկայացմամբ՝ «Արտավազդ-2019» մրցանակաբաշխության հաղթողներն են՝ Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակ՝ Հակոբ Ղազանչյան Լավագույն դերասանուհի՝  Տաթև Մելքոնյան – «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» (Տիկնիկային թատրոն) Լավագույն դերասան՝ Խորեն Լևոնյան – «Սասնա ծռեր» (Սունդուկյանի թատրոն) […]

Թբիլիսիի Շամխորեցոց եկեղեցու կողքին հյուրանոց կառուցելու դիմում է ներկայացվել քաղաքապետարան: Դիմումը ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին և առայժմ չի քննարկվել՝ տարածքի վիճարկելի լինելու պատճառով։ Եկեղեցուն կից 970 քառակուսի մետր տարածքը, որն այժմ որպես ավտոկայանատեղի է օգտագործվում, պատկանում է «Նետիլիանի» ՍՊԸ-ին, որն իր հերթին պատկանում է  Օրբելի ՍՊԸ-ին, իսկ վերջինս` պատկանում է «Գագարինի փողոցի գինու […]

Մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված հուշ-երեկո։ Համերգին մասնակցություն կունենան ֆրանսիացի երգիչ-երգչուհիներ՝ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին: Հրավիրված կլինեն նաև այլ հյուրեր։ Համերգի կազմակերպիչները խոստանում են անակնկալներ: Աղբյուր` Panorama.am

Մարտի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դիրիժորը  Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն է: Ծրագրում՝ Յոթ խմբերգ խոսք՝Ավետիք Իսահակյանի 1.Ծով […]

«Երգազույց»-ը հավատարիմ է մնում «Ռադիո Հայ»-ի քաղաքականությանն ու փորձում է լուսաբանել սկսնակ, ոչ այնքան հայտնի, բայց ուշադրության արժանի արտիստների ու խմբերի։ Այս անգամ մեր հյուրն է երգչուհի Ռոզա Կոստանդյանը, ով ներկայանում է Rosa Jerm անունով։ Մեր ռադիոկայանում հնչում է իր «Singing my heart away» ստեղծագործությունը։ Երգչուհին երաժշտական գործունեություն է ծավալել և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում, ինչն […]

Մարտի 21-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի ունեցավ ՎԼՈՒՄ (VLUME) մշակութային թվային հարթակի շնորհանդեսը, որը նպատակ ունի լայն տարածել հայ գրականությունը: ՎԼՈՒՄ-ը տեխնոլոգիական արվեստի առաջին հարթակն է, որը հնարավորություն է տալիս կարդալ գլխավոր հրատարակիչների կողմից թարգմանված ու մշակված գրքերը, պահել դրանք սեփական գրադարանում և շարունակել ընթերցանության ընթացքը։ Հավելվածն ունի նաև  գրադարանը տարբեր սարքերում համաժամանակայնեցնելու, ինչպես նաև դրանք […]

Նինոծմինդայի շրջանային բյուջեից 10 000 լարի է հատկացվել Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքների համար: Ինչպես հայտնում է Jnews-ը՝ Սակրեբուլոյի նախագահը նշում է, որ պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել, իրենք հնարավոր ամեն բան կանեն թերությունները վերացնելու ուղղությամբ: «Բոլորը կողքից գրում են, որ վերանորոգում են անում, ես չգիտեմ իրենք ինչ են անում, բայց դա պատմամշակութային արժեք է, […]

Մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում  անցկացվում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնում են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը: Այս մասին հայտնում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունից։ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 […]

Բուխարեստում՝ մարտի 12-16-ը,  կայացած Եվրիմաժի կառավարման խորհրդի 154-րդ  նստաշրջանում ներկայացված «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության վավերագրական-անիմացիոն կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան) արժանացել է աննախադեպ գնահատանքի և միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ ստանալու է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն, որը կազմում է ընդհանուր բյուջեի 24 տոկոսը։ «Կինո աշխարհ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել […]

Մարտի 19-ին մեկնարկեցին Հայաստանում Մալթայի երաժշտության օրերը։ Համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ մալթացի հանրահայտ երաժիշտներից մեկը՝ Կարմինե Լաուրին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտ Կարմինե Լաուրին առաջին անգամ հանդես է եկել մոտ մեկ տարի առաջ։ «Հրաշալի երաժիշտներ են։ Հաճելի է համագործակցել նման մարդկանց հետ։ Եվ ես առաջարկեցի […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background