Blog one column
Page: 69
Սիրուշո — Մի թող ինձ մենակ Ռեինկարնացիա — Ով սիրուն սիրուն Էրիկ — Իմ ամենալավ Անդրե — Իմ հայելին ես Արտեմ Վալտեր — Տաշի տուշի Lelocity — Bottle Of Scotch Սրբուկ — Եթե կարող ես
Արամ MP3 — Help Իվետա Մուկուչյան — LoveWave Ինգա և Անուշ Արշակյաններ — Ապրելու ապրիլ Քրիստինե Պեպելյան — Կարոտից Իվետա Մուկուչյան — Simple Like a Flower Ռազմիկ Ամյան — Չունի աշխարհը քեզ նման Lelocity — Բոբիկ
Օբյեկտիվ և հավասարակշիռ տեղեկատվության ներկայացումը ռադիոլսողին ռադիոընկերության առաջնայնություններից մեկն է։ Մեկնաբանությամբ բուն տեղեկությունը ստվերելու և պատրաստի կարծիքը լսարանին պարտադրելու պրակտիկայից խուսափելու համար «Ռադիո Հայ»-ի ծրագրավորած «Լրահոս» հաղորդումը հանդիսանում է օրվա տվյալ ժամանակահատվածի կարևորագույն լուրերի շարադրումը մեկ կամ երկու նախադասությամբ, վերնագրային ոճով։
2008 թ․ ի վեր «Ռադիո Հայ»-ը հանդիսանում է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ՌԿ-ի գործընկերը։ «Ազատության» լրատվական վերլուծական խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, անկողմնակալության, խմբագրականների և վերլուծության հավասարակշռվածության, տարբեր կողմերի հանդեպ հարգալից և չեզոք վերաբերումնքի վրա։ Այդ թողարկումները դարձել են Հայաստանի տեղեկատվական դաշտի ամենակարևոր և պահանջված տարրերից մեկը։
«Զրույց Թամար Հովհաննիսյանի հետ» հաղորդաշարը՝ իր դերասանուհի, ռեժիսոր տիկին Հովհաննիսյանի հեղինակային հաղորդումների շարքն է: Քսանհինգ րոպե տևողությամբ այս զրույցը հեղինակի և ունկնդրի միջև շատ ընդգրկուն է, թեմաները անսահմանափակ: Գրականություն, արվեստ, երգ, երաժշտություն: Սրանք նաև իր անհատական ընկալումների, հուշերի պատմություններն են: Հեռարձակվում է շաբաթվա մեջ մեկ հաղորդում, որին հետևում է կրկնությունը: Այս հաղորդումը ունի իր հավատարիմ […]
Օրագիրն անդրադառնում է Հայաստանի և արտերկրների ֆուտբոլային ամենաթեժ իրադարձություններին։ Ծրագրի մաս են կազմում հարցազրույցներ հայրենական անվանի ֆուտբոլիստների հետ, պատմություններ Աշխարհի և Եվրոպային գավաթների, առաջնայնությունների կյանքից, պատմական ակնարկներ անվանի ֆուտբոլիստների կյանքից, նորություններ ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցած տրանսֆերից։
Այս տարի փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը, ի դեպ, կնշվի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանն ընդգծում էր, որ հոբելյանական այս տարում նախատեսել են Թումանյանի ստեղծագործությունները ներկայացնել նաև այլ լեզուներով․ – «Թանգարանը նախաձեռնեց մեկ ամբողջական ծաղկաքաղ Թումանյանի ստեղծագործություններից, հոդվածներից, […]
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 25-ին տեղի կունենա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան: Այս մասին նշված է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան 2018 թվականին ներկայացրեց Դուբայում և Քուվեյթում: Գլխավոր դերերում հանդես կգան՝ Տամինո՝ Լիպարիտ Ավետիսյան, Պապագենո՝ Կիմ […]
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում փետրվարի 15-ից գործելու է երկրորդ բեմը՝ «Սև տուփ» փոքր փորձարարական թատրոն։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ ժամանակակից բեմը բացվում է թատրոնի կից մասնաշենքում, որն ամբողջովին հիմնանորոգվել է, սարքվել նոր սկզբունքով։ Նա նշեց, որ նոր բեմում կարող է իրականացվել ցանկացած հետաքրքիր առաջարկ։ «Չի կարելի, որ այս ծավալի թատրոնը […]