Բլոգ

Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանն անցել է Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթի եզրափակիչ։ Եզրափակիչ է անցել ընդամենը 12 դաշնակահար աշխարհի 10 երկրից։ Եզրափակչի լսումները կայանալու են հոկտեմբերի 18-20-ը։ Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր հոկտեմբերի 3-ին։ Առաջին փուլում ելույթ էին ունեցել աշխարհի տարբեր երկրներից 87 դաշնակահարներ: Ֆրեդերիկ […]

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանն Արցախի գրավյալ տարածքներում սկսեց իրականացնել ճանապարհաշինարարական երկու խոշոր նախագիծ, որոնց նպատակը Շուշի տանող մայրուղիների և ենթակառուցվածքների ստեղծումն է: Ճանապարհներից առաջինը ադրբեջանական կողմի համար ունի նաև գաղափարաբանական իմաստ. պատահական չէ, որ այն կոչվել է «Հաղթանակի ճանապարհ», քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, կրկնում է այն ճանապարհը, որը ադրբեջանական […]

2021 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին,  Լոնդոնում՝  Քենսինգթոն  թագավորական համայնքի Սբ. Քաթբերթ եկեղեցում, կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը և Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ): Համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։ Համերգի կազմակերպիչը «Քլինգենի երգչախումբն ու մշակութային ասոցիացիան» է՝ Մեծ Բրիտանիայի և […]

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտի «Եվրոպա Արցախ» հյուրանոցում կբացվի «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն ղարաբաղյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից հոգևոր և մշակությաին արժեքներ: Ցուցահանդեսը կտևի մինչև 2021 թվականի նոյեմբերի 11-ը:

Մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձության՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։ 18-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Արարողությանը մասնակցել են փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները։ Արարողության մեկնարկին ներկայացվել […]

Մահացել է սիրված երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը, առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ։ Երգիչը, 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև […]

ՀՀ նկարիչների միությունում այսօր, ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին։ Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի, կենցաղի, կռվի խաղաղ կողմի մասին է: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ եռօրյա […]

«Ռադիո Հայ»-ը ողջունում է Ձեզ իր պաշտոնական կայք-էջում։ Մեր քաղաքականության հիմքում ընկած են՝ Ռադիոլսողներին ապահովել հրատապ, օպերատիվ, հավաստի, անկողմնակալ լրատվությամբ՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայկական ազգային երաժշտության պրոպագանդում, արդի հայկական երաժշտական մշակույթի զարգացման նպաստում, օժանդակում արդի հայկական փոփ, ռոք և անդերգրաունդ երաժշտության ու կատարողների կայացմանը։ Հայ ժողովրդի […]

Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է […]

Իվետա Մուկուչյանը չի դադարում մեզ հիացնել իր թեժ տեսահոլովակների շարքով։ «Տուր պատճառ» երգի տեսահոլովակի դիտումները ցույց են տալիս, որ այն ընդունվել ու սիրվել է լսարանի կողմից։ Տեսահոլովակն այս պահին արդեն ունի մոտ 30 000 դիտում, և սա այն դեպքում երբ չի լրացել նույնիսկ տեսահոլովակի տեղադրման 24 ժամը։ Խոսքերի, երաժշտության հեղինակը Նիգ Եգիբյանն է <3


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background