Բլոգ
Page: 29
Գայա Արզումանյանը նոր երգ է ներկայացրել, որը նվիրված է Արցախին։ Խոսքերի հեղինակն է՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտությանը՝ Աննա Հովները։ Տեսահոլովակում նկարահանվել են ժողովրդական արտիստներ՝ Անահիտ Քոչարյանը, Գրետա Մեջլումյանը, Դավիթ Հակոբյանը, Լուիզա Ղամբարյանը և այլք։ Գայա Արզումանյանն իր էջում տեսահոլովակին կից արել է հետևյալ գրառումը՝ Արցախս վիրավոր է, որդեկորույս ու թևաթափ. Սիրտս արյունաքամ է, ոտքերս տկար… 2 […]
Ապրիլի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա իտալացի կիթառահար Կառլո Ֆիերենսի մենահամերգը։ Համերգասրահից հայտնում են, որ սա կիթառահարի առաջին համերգը չէ Հայաստանում։ Համերգը տեղի է ունենում beIT campaign-ի շրջանակներում։ Այն կազմակերպել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։ Նշենք, որ Ֆիերենսը սկսել է նվագել վաղ տարիքից և մասնակցել մի շարք միջազգային մրցույթների ու […]
Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը նվաճել է «Լավագույն դրամա» մրցանակը Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնում /Կանադա/, /Toronto AltFF/՝ լիամետրաժ ֆիլմերի կատեգորիայում: Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ արդյունքները հրապարակվել են 2022 թվականի մարտի 27-ին: Ֆիլմը տեղափոխում է դիտողին 1990-ականների Հայաստան, ինչպես շատերն են անվանում՝ մութ ու ցուրտ տարիներ: Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, […]
Մարտի 22-ին, Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքի Դեսպիո Վլերիկ թանգարանում, «Երազ» փառատոնի շրջանակներում, բացվել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների՝ «Ես միայն երազելու իրավունք ունեմ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը երեք ամիսների ընթացքում Փարաջանովի արվեստը կներկայացնի ոչ միայն ֆրանսիացիներին, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից քաղաք ժամանող հարյուրավոր օտարազգի հյուրերին։ Այս մասին հայտնում են Փարաջանովի թանգարանից։ Սերգեյ Փարաջանովի թանգարանից նշում են, […]
Հայ ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընտրվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մանկապատանեկան ֆիլմերի մրցույթում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչ-մուլտիպլիկատորը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համապրոդյուսերը՝ Ռեժինալդ դե […]
Մարտի 18-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, անվանի ֆրանսիացի թավջութակահար Մարք Քոփեյի մասնակցությամբ, հանդես կգա համերգով՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Մարք Քոփեյը Երևանում ելույթ կունենա նվագախմբի հրավերով։ Դա կլինի թավջութակահարի առաջին ելույթը Հայաստանում: Նա աշխարհում մեր օրերի առաջատար թավջութակահարներից է, ում բարձր են գնահատել և իրենց հովանու ներքո առել Մստիսլավ Ռոստրոպովիչը և Լորդ Եհուդի Մենուհինը: Քոփեյը […]
«Eleven Green» խումբը թողարկել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է՝ «Տականք»։ Երաժշտության հեղինակն է՝ Խորեն Միքայելյանը, խոսքերինը՝ Նարե Նիկոյանը։ Այն հեռարձակվում է նաև Ռադիո Հայ ցանցի եթերում 🙂 «Eleven Green» ինդի էլեկտրո-փոփ խումբը ստեղծվել է 2018 թվականին, սակայն հիմնադիր-անդամները՝ Միկին և Նարեն, դեռ 2014 թվականից բազմաթիվ նախագծերում հանդես եկել են միասին։ Խմբի առաջին սինգլներն են […]
Պոզիտիվ պրեմիերա սիրառատ Nemra խմբից՝ «Առնեմ-Ելնեմ» 🙂 Խումբը ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղանյութին կից կատարել է գրառում․ «Սիրով ձեզ ենք ներկայացնում մեր նոր տեսահոլովակը: Աշխարհի համար այս դժվարին ժամանակաշրջանում ձեզ մի քիչ սեր ենք բերել: Դիտեք, տարածեք, կիսվեք ձեր տպավորություններով»։
Սպասված պրեմիերա՝ Գարիկ Պապոյան – Սոնա Ռուբենյան զույգի և «3.33» խմբի կողմից։ «Դատարկ» անվանումը ստացած երգի տեսահոլովակն արդեն հասանելի է Գարիկ Պապոյանի յութուբյան ալիքում։ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է պրեմիերայով և հույս հայտնել, որ երգը ինչ-որ «դատարկ» տեղ կլցնի լսողի մոտ։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Գարիկ Պապոյանն է, ռեփային հատվածի հեղինակը՝ Ֆելքիս Խաչատրյանը։
Երկարատև ընդմիջումից հետո Նազիկ Բաղդասարյանը(Nazo) «Natural reverb»-ի շրջանակում տեսահոլովակ է թողարկել։ Այս անգամ նա կատարում է՝ Ադելի երգացանկից “Easy on me” երգը։ Այս առիթով Նազոն իր ֆեյսբուքում գրել է․ «Դե վերջապես !!! Երկար դադարից հետո նոր հոլովակ, նոր բնական արձագանք, նոր երազանքի իրականացում, նոր ապրումներ: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Ադելի երգացանկից “Easy on me” […]