Բլոգ

Page: 60

ՀՀ-ում գրոծող թատերահանդիսային 28 կազմակերպությունից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2018թ. ներկայացումներ կազմակերպել է 24-ը, 3-ը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր ու ծախսեր, իսկ մյուսը ներկայացում չի կազմակերպել, սակայն ունեցել է ֆինանսական մուտքեր ու ծախսեր: Տվյալները ներկայացված է Ազգային վիչակագրական ծառայության կայքում։ 28 թատերահանդիսային կազմակերպությունից 17-ը դրամատիկական է, 4-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած […]

Մայիսի 9-13-ը ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը», որը կազմակերպում է «Հայկական կինոյի ինդուստրիայի զարգացում» մշակութային հիմնադրամը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, փառատոնի նպատակն է` նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը: Փառատոնը բաղկացած է` միջազգային և ազգային խաղարկային […]

«Երգազրույց»-ի այս թողարկման հյուրին ներկայացնելու կարիք հաստատ չկա, նրա բեմական անունը արդեն իսկ հերիք է՝ Արամ MP3։ Մարդ, ով ասոցացվում է երաժշտության ամենատարբեր ժանրերի, հումորի և հեռուստատեսության հետ։ Հենց այս բազմակողմանի զբաղվածության մասին է մեր առաջին հարցը․ — Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, երգում եք, երաժշտություն գրում, հաղորդում վարում ու, բնականաբար, սիրում եք այդ բոլորը։ Սակայն […]

Գյումրեցիների պես «քաղցրալեզու» և ակտիվ ֆանտանները լռեցին աղետալի 1988-ից հետո: Դրանից ընդամենը 4 տարի առաջ շահագործման հանձնված «Դրուժբա» շատրվանի տարածքը ժամանակին քաղաքի ամենասիրված հատվածն էր, այսօր, սակայն, ամենաանմխիթարը: ՀՀ քաղաքացու օրը՝ «Արթուր Թարխանյան» հիմնադրամի և Ռադիո Հայ ռադիոկայանի նախաձեռնությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի ու Պոլիտեխնիկական համալսարանի  Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ, […]

ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը «Բրեշիայի և Բերգամոյի դաշնակահարների միջազգային փառատոնին» (Իտալիա) կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Թոփչյանն այս հեղինակավոր փառատոնի հաճախակի հյուրերից է: Այս տարի նա հանդես կգա հայտնի հունգարացի ջութակահար Ռոբի Լակատոշի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՖՆ ֆեյսբուքյան էջից։  Համերգները տեղի կունենան մայիսի 12-ին և 13-ին Բրեշիայի Teatro Grande-ում և […]

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն և Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության պետն այցելել են Ախալքալաքի բերդ` առաջիկա վերականգնման հնարավորությունները գնահատելու համար: Jnews-ի հաղորդմամբ, Ի. Քարսելաձեն հայտարարել է, որ  բերդը վերականգնելու նախագիծ դեռևս չկա, սակայն վերականգնման գերակայությունները որոշելու համար արդեն տարվում են աշխատանքներ: «Մենք անպայմանորեն կքննարկենք, թե որքան կարեւոր կլինի դա տարածաշրջանի […]

Եվրատեսիլն արդեն շատ մոտ է, և մինչ գլխավոր շոուն երկրորդ ամենակարևոր բանը փորձերն են։ Փորձերի ժամանակ մարդիկ տեսնում են արտիստների տեսքը, բեմադրությունը և լսում են կենդանի կատարումը։ Սրբուկն ու Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը երեկ են ժամանել Թել Ավիվ, իսկ այսօր՝ մայիսի 6-ին արդեն արել են իրենց առաջին փորձերը։ Երեք ելույթները եղել են առավոտյան, որոնցից ամենահաջողվածը երրորդն […]

Մայիսի 13-ին տեղի կունենա «Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հաջորդ իրադարձային համերգը. առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։ Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից է: Նրա բացառիկ տաղանդը և վիրտուոզությունը, նորարարությունն  ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին` դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների […]

Մայիսի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մալթայի մայրաքաղաք Վալետայում ղեկավարելու է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կրելու է «Հիասքանչ ջութակ» խորագիրը և կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 10-ն անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահարուհի Ջի Յոնգ Լիմը։ Վերջինս Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի […]

Այսօր աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակի օրն է: Գրականագետ  Հովիկ Չարխչյանն իր բլոգում գրել է ու լուսանկար հրապարակել. «Երբ 1978 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում վախճանվեց Արամ Խաչատրյանը, որոշում կայացվեց նրա մարմինը տեղափոխել Հայաստան: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ստեղծվեց թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի առաջին իսկ նիստի ժամանակ թողման վայրի ընտրության հարցում ներկաների տեսակետները […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background