Բլոգ
Page: 70
Օբյեկտիվ և հավասարակշիռ տեղեկատվության ներկայացումը ռադիոլսողին ռադիոընկերության առաջնայնություններից մեկն է։ Մեկնաբանությամբ բուն տեղեկությունը ստվերելու և պատրաստի կարծիքը լսարանին պարտադրելու պրակտիկայից խուսափելու համար «Ռադիո Հայ»-ի ծրագրավորած «Լրահոս» հաղորդումը հանդիսանում է օրվա տվյալ ժամանակահատվածի կարևորագույն լուրերի շարադրումը մեկ կամ երկու նախադասությամբ, վերնագրային ոճով։
2008 թ․ ի վեր «Ռադիո Հայ»-ը հանդիսանում է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ՌԿ-ի գործընկերը։ «Ազատության» լրատվական վերլուծական խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, անկողմնակալության, խմբագրականների և վերլուծության հավասարակշռվածության, տարբեր կողմերի հանդեպ հարգալից և չեզոք վերաբերումնքի վրա։ Այդ թողարկումները դարձել են Հայաստանի տեղեկատվական դաշտի ամենակարևոր և պահանջված տարրերից մեկը։
«Զրույց Թամար Հովհաննիսյանի հետ» հաղորդաշարը՝ իր դերասանուհի, ռեժիսոր տիկին Հովհաննիսյանի հեղինակային հաղորդումների շարքն է: Քսանհինգ րոպե տևողությամբ այս զրույցը հեղինակի և ունկնդրի միջև շատ ընդգրկուն է, թեմաները անսահմանափակ: Գրականություն, արվեստ, երգ, երաժշտություն: Սրանք նաև իր անհատական ընկալումների, հուշերի պատմություններն են: Հեռարձակվում է շաբաթվա մեջ մեկ հաղորդում, որին հետևում է կրկնությունը: Այս հաղորդումը ունի իր հավատարիմ […]
Օրագիրն անդրադառնում է Հայաստանի և արտերկրների ֆուտբոլային ամենաթեժ իրադարձություններին։ Ծրագրի մաս են կազմում հարցազրույցներ հայրենական անվանի ֆուտբոլիստների հետ, պատմություններ Աշխարհի և Եվրոպային գավաթների, առաջնայնությունների կյանքից, պատմական ակնարկներ անվանի ֆուտբոլիստների կյանքից, նորություններ ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցած տրանսֆերից։
Այս տարի փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը, ի դեպ, կնշվի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանն ընդգծում էր, որ հոբելյանական այս տարում նախատեսել են Թումանյանի ստեղծագործությունները ներկայացնել նաև այլ լեզուներով․ – «Թանգարանը նախաձեռնեց մեկ ամբողջական ծաղկաքաղ Թումանյանի ստեղծագործություններից, հոդվածներից, […]
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 25-ին տեղի կունենա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան: Այս մասին նշված է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան 2018 թվականին ներկայացրեց Դուբայում և Քուվեյթում: Գլխավոր դերերում հանդես կգան՝ Տամինո՝ Լիպարիտ Ավետիսյան, Պապագենո՝ Կիմ […]
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում փետրվարի 15-ից գործելու է երկրորդ բեմը՝ «Սև տուփ» փոքր փորձարարական թատրոն։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ ժամանակակից բեմը բացվում է թատրոնի կից մասնաշենքում, որն ամբողջովին հիմնանորոգվել է, սարքվել նոր սկզբունքով։ Նա նշեց, որ նոր բեմում կարող է իրականացվել ցանկացած հետաքրքիր առաջարկ։ «Չի կարելի, որ այս ծավալի թատրոնը […]
«Սա խենթ նախաձեռնություն է, մենք բյուջե չունենք, պետական բյուջեի վրա էլ հույս չենք դրել, բայց անելու ենք այս բեմադրությունը, ես ձեզ խոստանում եմ»: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի խոստացած բեմադրությունը Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան է: «Տիգրան Մեծ ասելով, ցավոք, մենք պատկերացնում ենք միայն ծովից ծով Հայաստան, բայց պատմությունը փաստում է, որ նրա […]
Արցախի ձայներ (Voices of Artsakh) երաժշտական կոլեկտիվը շարունակում է մեզ ուրախացնել իր գունավոր և ինքնատիպ տեսահոլովակներով։ Այստեղ խմբի անդամները՝ բաժանվել են աղջիկների և տղաների խմբերի, կարծես երկխոսության մեջ մտած լինեն։ Հոլովակում քիչ չեն ճոխությունները թե՛ ինտերիերում, թե՛ էքստերիերում, էլ չասենք նրանց հագուստի մասին։ Ինչ վերաբերում է երգին, միանգամից զգացվում է տարբերությունը նրանց նախորդ աշխատանքների հետ […]