Նորություններ
Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Պեպո 90» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի համանուն ֆիլմի 90-ամյա հոբելյանին: Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի թանգարանի հետ համագործակցության արդյունքում Մաեստրոյի տանը կցուցադրվեն ֆիլմի ստեղծման հազվագյուտ նյութեր: Ինչպես նաև կներկայացվի Տերյան Մշակութային Կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» ցուցադրությունը: Ցուցահանդեսի շրջանակներում կարող եք նաև […]
Փետրվարի 8-ին՝ ժամը 14։00-ին, «Արմինեի գրադարանում» տեղի կունենա Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարան» շարքի նոր գրքի՝ «Վերջին ճանապարհը» ստեղծագործության շնորհանդեսը։ Միջոցառումը նոր ձևաչափ է «Արմինեի գրադարանի» համար և հանդիսանում է առաջին հանդիպումը մանկապատանեկան ժանրի հեքիաթային աշխարհի հետ։ «Վերջին ճանապարհը» պատմում է Անիի և Դավիթի ամենակարևոր ու վերջին ճանապարհորդության մասին՝ դեպի հայ ազգի պատմական և հզոր անցյալ։ […]
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում է հունվարի 23-ին՝ ժամը 18:00-ին, Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» անհատական ցուցահանդեսի բացմանը: Նանա Արամյանի «Սիրո ԴՆԹ» անհատական ցուցահանդեսը փոխհարաբերության մասին է՝ որպես անտեսանելի, սակայն հզոր կառուցվածք, որը միավորում է երկու անհատների՝ անկախ հեռավորությունից կամ տեսանելիությունից։ Ցուցահանդեսի կենտրոնում է մոնումենտալ եռապատկերը՝ «Սիրո ԴՆԹ», արվեստագետի երկրորդ հավակնոտ մեծամասշտաբ աշխատանքը, որտեղ երկու […]
Փետրվարի 14-15-ին Երևանում կկայանա 5-րդ հոբելյանական «ԿարդաLove» փառատոնը, որը այս տարի կներկայանա նոր և ընդլայնված ձևաչափով։ Փառատոնը կմիավորի գիրքը, կրթությունն ու մշակույթը՝ առաջարկելով բազմաբովանդակ ծրագիր տարբեր տարիքային խմբերի համար։ Փառատոնի կարևոր բաղադրիչներից է կրթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն ժամանակակից կրթական լուծումներ և առաջարկներ 0-ից մինչև 100 տարեկանների համար։ Ցուցահանդեսին կմասնակցեն մանկապարտեզներ և զարգացման կենտրոններ, դպրոցներ, […]
«Հայ կինոժառանգության հանրահռչակում» ծրագրի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամը իրականացրել է հայկական ֆիլմերի ցուցադրություններ ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ նպատակ ունենալով մշակութային արժեքները հասանելի դարձնել հասարակության տարբեր խմբերին։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ծրագրի շրջանակում ֆիլմերի ցուցադրություններ են կազմակերպվել Սևանի, Արթիկի, Վանաձորի, Աբովյանի և Արմավիրի քրեակատարողական հիմնարկներում։ Հանդիսատեսին ներկայացվել […]
«Մեղավորներ» ֆիլմը, որի պրոդյուսերներն են ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը, ինչպես նաև Ռայան Քուգլերը և Զինզի Քուգլերը, դարձել է այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության գլխավոր հաղթողներից մեկը։ Կիրակի երեկոյան կայացած արարողության ժամանակ ֆիլմը արժանացել է երկու «Ոսկե գլոբուսի», հաստատելով իր տեղը որպես տարվա ամենահաջողակ և քննարկվող ֆիլմերից մեկը։ Ֆիլմը առաջադրվել է յոթ «Ոսկե գլոբուսի», ինչը այս […]
Հայաստանի ազգային արխիվում այս օրերին գործող «Բացառիկ վավերագրեր Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերից» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի վերաբերյալ բացառիկ վավերագրեր։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Ազգային արխիվում պահպանվող ինչպես պաշտոնական, այնպես էլ անձնական ծագման մի շարք փաստաթղթերի, լրատվական և քարոզչական նյութերի, լուսանկարների, պաստառների և այլն։ Հայտնում են Հայաստանի ազգային […]
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Isidor Bajic Piano Memorial միջազգային մրցույթում մեր հայրենակից, խորվաթաբնակ դաշնակահար Արսեն Դալիբալթայանը արժանացել է առաջին մրցանակին: «Երկու մենակատար փուլերից հետո ես գեղեցիկ հնարավորություն ունեցա կատարել Ռախմանինովի 3-րդ կոնցերտը եզրափակիչ փուլում՝ Նովի Սադում, Սերբիա, մի գեղեցիկ ու սրտաբուխ լսարանի առաջ: Վերջին շաբաթվա ընթացքում ստացած աջակցությունն անզուգական է: Շնորհակալություն բոլորին շատ, սրտիս […]