Նորություններ
Page: 3
Հայ դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի «Օրորոցային պատվիրան» ներկայացումն անորոշ ժամանակով չեղարկվում է։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։ Դերասանը մասնավորապես գրել է․ «Սիրելի բարեկամներ, սեպտեմբերի 25-ին կայանալիք «Օրորոցային պատվիրան» ներկայացումը չեղարկվում է անորոշ ժամանակով։ Տոմսերի վերադարձը կարող եք իրականացնել ձեռք բերման կետերում», – գրել է նա։ Հիշեցնենք, որ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված ավելի […]
Ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը վերահրապարակել է իր և ամերիկահայ բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի սեպտեմբերի 8-ի՝ Արցախի իրավիճակի վերաբերյալ Rolling Stone պարբերականի հոդվածը, կոչ անելով ԱՄՆ կառավարությանը և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը։ Նա մասնավորապես գրել է․ «Ցավոք, Արցախում/Լեռնային Ղարաբաղում Հայոց ցեղասպանության հավանականությունն այժմ ավելի է մեծացել՝ ամիսներ տեւած շրջափակումից […]
Արցախցի ռեփեր Վալերի Ղազարյանը, որն առավել հայտնի է Լյոկա անունով, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ հրաժարվել է ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Snoop Dogg-ի համերգի ելույթից։ Նա մասնավորապես գրել է․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️❗️❗️ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg -ի համերգի ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են […]
Հայաստանի մարզերում շարունակվում են «Հայկական կինոդար» ծրագրի ցուցադրությունները: Այս անգամ սեպտեմբերի 2-8-ը կինոտոնը սպասված ֆիլմերը ներկայացրեց Արագածոտնի մարզում՝ Օշականում, Աշտարակում, Ուջանում, Թալինում և Շիրակի մարզում՝ Գյումրիի ԹՈՒՄՈ կրթական կենտրոնում, «Հոկտեմբեր» կինոթատրոնում, «Մհեր Մկրտչյան» տուն թանգարանում և Արթիկում: Հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։ Գյումրիի ԹՈՒՄՈ կրթական կենտրոնում Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակ» ֆիլմի ցուցադրությունից առաջ տեղի […]
France 2 հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։ Նշվում է, որ թողարկման նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայի ամենանշանավոր կոթողներից մեկի` Վերսալյան պալատի Արքայական օպերայի համերգասրահում։ Կատարող, սոպրանո` Ռուզան Մանթաշյան, նվագակցությամբ` թավջութակահար՝ Աստղիկ Սիրանոսյանի և Վերսալի Արքայական օպերայի […]

Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը: Նշվում է, որ կհայտարարվի նոր մրցույթ: Առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:
Հայ երգչուհի-երգահան Ռոզա Լինի համար անցնող մեկուկես տարին թեժ է եղել։ Այս մասին գրում է հեղինակավոր Forbes պարբերականը։ 2022 թվականի սկզբին մի շարք հաջող ելույթներից հետո, երբ նա ներկայացնում էր Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, Լինի «Snap»սինգլը վիրուսային դարձավ, ինչը հանգեցրեց անցյալ տարվա օգոստոսին Columbia Records-ի հետ ձայնագրման պայմանագրի ստորագրման: Մեկ ամիս անց 23-ամյա Լինն […]
Օգոստոսի 23-ին գերմանահայ երգչուհի, երգահան Իվետա Մուկուչյանը ներկայացրեց «Սեր կա երկնքում Երևանի» տեսահոլովակի պրեմիերան։ Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությանը՝ Գուրո Գասպարյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը։ Հաջորդ պրեմիերան ներկայացրեց Նեմրա հայկական ռոք խումբը։ Երգը կոչվում է՝ A Letter From Daisy։ Նշենք, որ սա արդեն մեծ տարածում գտած Daisy-ի, որն այս պահին խմբի յութուբյան […]
Սեպտեմբերի 7-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալու է կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի վերջին՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի էստոնական պրեմիերան՝ Տալլինի «Չտեսնված կինո» հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կինոգործիչների միությունից։ Հիշեցնենք, որ այս ֆիլմի պրեմիերան ամիսներ առաջ մեծ հաջողությամբ կայացել է նաև Օդեսայի հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում, որին անդրադարձել են բազմաթիվ ուկրաինացի […]
Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացել է յոթ անվանակարգում: Հայաստանյան հրատարակիչների վեց գրքեր արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։ «Համագործակցություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն-անգլերեն պատկերագիրքը: «Իմ երկիրը» անվանակարգում առաջին մրցանակի […]