Նորություններ
Page: 48
Շուտով «Եվրատեսիլն» է, և ԴՈՒ կարող ես որոշել՝ որ երգն ու որ կատարողը ներկայացնի Հայաստանը այս տարվա մրցույթին։ Հանրային հեռուստաընկերության որոշմամբ՝ Հայաստանը «Եվրատեսիլ» 2020 միջազգային երգի մրցույթում ներկայացնող կատարման ընտրությունը կայացնում է «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական ծրագրով։ Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մասնակցության 53 վավեր հայտ: Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է […]
Փետրվարի 8-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ալեքսանդր Հարությունյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ կոնցերտներ‚ օպերա‚ սիմֆոնիկ պոեմներ‚ սյուիտներ […]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հունվարին կայացած եվրոպական համերգային շրջագայությունը մեծ արձագանք է գտել արտասահմանյան լրատվամիջոցներում։ The Times, Seen and Heard International, BBC Radio, Süddeutsche Zeitung, Planet Hugill, Classic FM… Սա արտասահմանյան լրատվամիջոցների ոչ ամբողջական ցանկն է, որոնք անդրադարձել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերին։ Seen and Heard International պարբերականը մանրամասն ներկայացնում է Ջոն Տեր-Թադևոսյանի […]
Հունվարի 25-ին դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հետ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգային երեկոյի շրջանակում: Հանգես կգա նաև դիրիժոր Գևորգ Ղարաբեկյանը: Ծրագրում ընդգրկված է Մոցարտ, Արենսկի, Շոստակովիչ: Շարունակությունը կարդացեք այստեղ։
Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ, այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեսբուքյան էջի գրառումներից մեկում։ 11 հազար 916-ը տոմս են գնել, իսկ 2746 մինչև 18 տարեկան անձինք օգտվել են կառավարության սահմանած՝ անվճար մուտքի իրավունքից, որը գործում էր հունվարի 1-ից 5-ը։ «Ամանորը Հայաստանում հետաքրքիր է:)», իր […]
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»: Փարաջանովի մասին ասել է է ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ Ժան-Լյուք Գոդարը։ Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է՝ 96-ամյակը։ Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945թ-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի/ՎԳԻԿ/ ռեժիսորական ֆակուլտետը: 1952թ-ից […]
Ամենայն հայոց բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի հայտնի «Թմկաբերդի առումը» պոեմն ադապտացվել է պատկերապատման՝ կոմիքսի, որի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում։ Կոմիքսը նկարազարդել է Քրիստինա Ավանյանը, մտահղացումը և կազմակերպումը իրականացվել է 1Dram թիմի կողմից։ Հեղինակ կազմակերպությունը նաև խաղարկում է նոր լույս տեսած գիրքը։ Ներքևում կարող եք ծանոթանալ մրցույթի պայմաններին։ https://www.facebook.com/1DramCom/photos/a.1462848333750298/2571585792876541/?type=3&theater
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին: Մրցույթն անցկացվում է շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով: Շարունակությունը […]
Երեկ, նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Ձայնագրման ակադեմիան ներկայացրեց 2020 թվականի «Գրեմմիի» (Grammy) 84 անվանակարգերում նոմինացված անձանց անուններն ու աշխատանքները։ Ցուցակում է նաև մեր հայրենակից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ով Մետրոպոլիտեն օպերայի մեներգիչ Սթիվեն Կոստելլոյի և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ձայնագրած «A TE, O CARA» ալբոմով հաղթանակի […]
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Շարունակությունը կարդացեք այստեղ։