Նորություններ

Page: 51

Իմ գրպանում ամբոխն է խոսում, այ Ալբոմ քեզ էինք կանչում․․․ Եթե հատուկ մրցանակ լիներ՝ Հայաստանի ամենաճշտապահ ու անկեղծ երաժիշտներն անվանակարգում, ապա Տիեզերք բենդը հաստատ կհաղթեր։ Նրանք ինչպես խոստացել էին Երգազրույցում, այնպես էլ իրենց առաջին ալբոմը թողարկեցին հունիս ամսին։ Վերոնշյալ ամսվա 17-ին կայացավ խմբի դեբյուտային «Կոորդինատներ:00:02:37» ալբոմի շնորհանդեսը, որի ընթացքում աղջիկները կատարեցին մի քանի երգ ու […]

Տարին մեկ անգամ «Գյոթե ինստիտուտը» մշակույթների միջև երկխոսության խրախուսման համար առանձին անհատների շնորհում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշան։ 2019 թվականին այդ պարգևին է արժանացել ծագումով թուրք գերմանացի գրող Դողան Ախանլին։ Այս մասին Ռադիո Հային տեղեկացրին «Գյոթե ինստիտուտից»։ Հատկանշական է, որ գրողին այդ շքանշանին էր առաջադրել Հայաստանը։ «Կան անհատականություններ, որոնք չեն կարող լռել, երբ խոսքն […]

Երևանի  «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն այս տարի կլինի  մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Հուլիսի 7-14-ն անցկացվող փառատոնի շրջանակում Ռեյգադասը կժամանի Հայաստան, կցուցադրվեն անվանի ռեժիսորի ֆիլմերը: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։ Կառլոս Ռեյգադասը (Ալբերտո Կաստիլյո Ասունսոլո) իրավաբանություն է ուսանել Մեխիկոյում, ապա` Լոնդոնում մասնագիտացել զինված հակամարտությունների ուսումնասիրման մեջ և […]

Հունիսի 15-ին  «Ազնավուր» կենտրոնում կնշվի Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը: Միջոցառման կազմակերպմանն աջակցել են «Ազնավուր» կենտրոնը՝ Նիկոլա Ազնավուրի և Քրիստինա Սարգսյանի անմիջական միջնորդությամբ, «Արմենիա Վայն» ընկերությունը, «Արարատ» կոնյակի գործարանը: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, տեղի կունենա «Մաեստրո Քոչարի ուղերձները» տեսաֆիլմի շնորհանդեսը. տեսաֆիլմում Ե. Քոչարի ուղերձները ներկայացնում են մեր քաղաքի մշակութային և քաղաքական կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձինք, […]

«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում   hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես  կգա «Ամադինդա»  հարվածայինների լեգենդար խումբը: Փառատոնի  մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխարհի չորս մայրցամաքներում հադնիսատեսին գերող  խումբը  կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և, նախորդ և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր: «Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ […]

Մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120- ամյակի առթիվ գրողի ծննդյան օրը՝ հունիսի 13-ին, Գորիսում տեղի կունենան մի շարք հանդիսություններ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 11:00-ից՝ Գորիսի նախկին ծխական դպրոցի բակում, որտեղ սովորել է Ակսել Բակունցը: Կհնչեն ելույթներ, կհաջորդի Բակունցի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը, ապա՝ այցելություն Ակսել Բակունցի հուշարձան և […]

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հուլիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգով կներկայանա ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ (ԱՄՆ): Այս մասին հայտնում են նվագախմբի մամուլի ծառայությունից։ Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Ջազ նվագախումբը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.: Շեփոր նվագել […]

Հունիսի 9-ին և 10-ին Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում անցկացվում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլը։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ 13 դաշնակահարներ պայքարում են մրցույթի հաղթողի կոչման համար։ Արմեն Սարգսյանը Խաչատրյանի մրցույթին մասնակցելու համար Երևան է ժամանել Նյու Յորքից։ Նոր է ավարտել կրթությունը, սովորել է Ջուլիարդի դպրոցում, Ինդիանայի համալսարանի […]

Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում  հունիսի 17-23-ը, Փարիզում տեղի կունենան «Փարոս» կամերային երգչախմբի և «VOX SIRENIS» ֆրանսիական երգչախմբի համատեղ համերգները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, հայկական և ֆրանսիական երգչախմբերի համատեղ համերգները կկայանան Փարիզի լավագույն համերգասրահներում: Հանդիսատեսը նրանց կատարմամբ հաղորդակից կլինի հայ և օտարերկրյա դասական կոմպոզիտորների ստեղծագործություններին: Աղբյուր` Panorama.am

Ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը: Այն մեկնարկեց Ասիմետրիա ցուցասրահի «Այրված արխիվներ» ցուցադրությամբ (Լեհաստան): Նշենք, որ ծրագիրի ընթացքում մեկ շաբաթ շարունակ քաղաքի տարբեր վայրերում տեղի կունենան մի շարք արվեստային միջոցառումներ, ցուցադրություններ, սեմինարներ, լեկցիաներ և արվեստի զրույցներ՝ միջազգային արվեստագետների կողմից: Կներկայացվի  աշխատանքներ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից: Աղբյուր` […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background