Նորություններ

Page: 52

«Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում տեղի է ունեցել դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու հանդիպումը հայ երաժշտասերների հետ։ Համերգային ծրագրում ընդգրկված էին Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ռոմանովսկին Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը նվագում է 16 տարեկանից և Հայաստանում այն ներկայացնում էր առաջին […]

Մոսկվայում ընտրել են «Մանկական Նոր ալիք-2019» երգի միջազգային մրցույթի  եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։ Ժյուրին ընտրել է 12 մասնակցի 10 երկրից՝ Հայաստան, Աբխազիա, Ադրբեջան, Բելառուս, Բրիտանիա,  Լիտվա, Մալթա, Ուզբեկստան, Ռուսաստան, Ղազախստան։ Ընդհանուր առմամբ, ընտրական փուլին մասնակցել է 18 երկրից 90 կատարող։ Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայազգի երեք  մասնակից ներկայացված է լինելու եզրափակչում։ Նրանք նեկայացնում են տարբեր […]

«Իքս ֆակտոր» 4-րդ նախագծից հայտնի Արտյոմ Հակոբյանը` Տյոմը,  Հայաստանը  կներկայացնի «Նոր ալիք-2019» երիտասարդ կատարողների մրցույթում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան տեսաուղերձով։ «Երեք օր է՝ Մոսկվայում եմ: Երկու շատ դաժան ու ծանր օրեր եմ ունեցել։ Ասեմ՝ ինչու: Ես մասնակցում էի «Նոր ալիք» միջազգային մրցույթի  կիսաեզրափակչին: Մրցում էինք շատերս, բայց ընտրվեցի ես, և այս տարի «Նոր […]

Ապրիլի 21-ին փլուզվել է Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է օգտատեր Սասուն Մանուկյանը: «Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին է։ Այսօր է փլուզվել… Օրվա խորհուրդը նորովի ընկալելու կարիք կա… 21.04.2019թ.»,- ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 21-ին, ժամը 19:04-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ապրիլի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում մասամբ փլուզվել […]

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական համերգով: Նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգային երեկոն կանցկացվի ապրիլի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, երեկոյի ընթացքում կներկայացնի Ալթունյանի «Սիմֆոնիետ» կամերային նվագախմբի համար, «Թափուր անդաստան» […]

Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտաներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով: «Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել, որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով […]

Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում, տեղի է ունեցել «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli): ԱԳՆ-ից հայտնում են, որ արդեն չորրորդ անգամ տեղի ունեցող միջոցառումն առանձհատուկ էր, քանի որ դրա շրջանակներում […]

Ապրիլի 15- ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը: Կամերային երաժշտության տան մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգին հնչելու է՝ Կորելլի, Պերգոլեզի, Վիվալդի, Պագանինի։ Համերգը կազակեպվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ։ Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի […]

Ապրիլի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծի շրջանակում  ջութակահարուհի Դիանա Ադամյանի կատարմամբ և ՀԱՖՆ-ի նվագակցությամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Ջութակի թիվ 2 կոնցերտը: Երկրորդ բաժնում կլինի հայաստանյան պրեմիերա. առաջին անգամ կհնչի Ֆերենց Լիստի «Ֆաուստ» սիմֆոնիան: Ռոմանտիկ սիմֆոնիզմի այս մեծակտավ ստեղծագործությունը գրված է նվագախմբի, արական երգչախմբի և տենորի համար: ՀԱՖՆ հաղորդմամբ, համերգին մասնակցում են մեներգիչ, […]

2018 թվականին նախատեսված ծրագիրն ամբողջությամբ արվել է։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ «Ներկայացրել եմ հնգամյա ծրագիր, որի հիման վրա էլ ընտրվել եմ տնօրեն և իրականացնում եմ ծրագիրը»,- ասաց Մանտենադարանի տնօրենը։ Վ. Տեր-Ղևոնդյանի գնահատմամբ, 2018 թ. Մատենադարանի կողմից արված հրատարակությունները թե քանակի, թե որակի առումով գոհացուցիչ […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background