Նորություններ
Page: 53
Փառատոն, որը չի զիջում Բեռլինին, Կաննին և ինչու չէ նաև Օսկարին։ Այսպիսի խոսքերով սկսվեց մայիսի 10-ին կայացած «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի առաջին և արտահերթ մամլո ասուլիսը։ Վերջինիս շրջանակներում ներկայացվեց փառատոնի նոր լոգոն և խոսվեց մի քանի սպասվող նախագծերի մասին։ Ներկայացված նոր լոգոտիպը հայերեն «Ծ» տառն է, որով ոչ միայն սկսում է «Ծիրան» բառը, այլև […]
ՀՀ-ում գրոծող թատերահանդիսային 28 կազմակերպությունից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2018թ. ներկայացումներ կազմակերպել է 24-ը, 3-ը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր ու ծախսեր, իսկ մյուսը ներկայացում չի կազմակերպել, սակայն ունեցել է ֆինանսական մուտքեր ու ծախսեր: Տվյալները ներկայացված է Ազգային վիչակագրական ծառայության կայքում։ 28 թատերահանդիսային կազմակերպությունից 17-ը դրամատիկական է, 4-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած […]
ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը «Բրեշիայի և Բերգամոյի դաշնակահարների միջազգային փառատոնին» (Իտալիա) կղեկավարի Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Թոփչյանն այս հեղինակավոր փառատոնի հաճախակի հյուրերից է: Այս տարի նա հանդես կգա հայտնի հունգարացի ջութակահար Ռոբի Լակատոշի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՖՆ ֆեյսբուքյան էջից։ Համերգները տեղի կունենան մայիսի 12-ին և 13-ին Բրեշիայի Teatro Grande-ում և […]
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Քարսելաձեն և Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության պետն այցելել են Ախալքալաքի բերդ` առաջիկա վերականգնման հնարավորությունները գնահատելու համար: Jnews-ի հաղորդմամբ, Ի. Քարսելաձեն հայտարարել է, որ բերդը վերականգնելու նախագիծ դեռևս չկա, սակայն վերականգնման գերակայությունները որոշելու համար արդեն տարվում են աշխատանքներ: «Մենք անպայմանորեն կքննարկենք, թե որքան կարեւոր կլինի դա տարածաշրջանի […]
Եվրատեսիլն արդեն շատ մոտ է, և մինչ գլխավոր շոուն երկրորդ ամենակարևոր բանը փորձերն են։ Փորձերի ժամանակ մարդիկ տեսնում են արտիստների տեսքը, բեմադրությունը և լսում են կենդանի կատարումը։ Սրբուկն ու Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը երեկ են ժամանել Թել Ավիվ, իսկ այսօր՝ մայիսի 6-ին արդեն արել են իրենց առաջին փորձերը։ Երեք ելույթները եղել են առավոտյան, որոնցից ամենահաջողվածը երրորդն […]
Մայիսի 13-ին տեղի կունենա «Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հաջորդ իրադարձային համերգը. առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։ Իվո Պոգորելիչը մեր օրերի դասական երաժշտության համաշխարհային բեմի նշաձողերից է: Նրա բացառիկ տաղանդը և վիրտուոզությունը, նորարարությունն ու արտահայտչականության մեջ ձգտումը կատարյալին` դասեցին դաշնակահարին մեր օրերի երաժշտական հսկաների […]
Մայիսի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մալթայի մայրաքաղաք Վալետայում ղեկավարելու է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կրելու է «Հիասքանչ ջութակ» խորագիրը և կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 10-ն անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահարուհի Ջի Յոնգ Լիմը։ Վերջինս Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի […]
Այսօր աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակի օրն է: Գրականագետ Հովիկ Չարխչյանն իր բլոգում գրել է ու լուսանկար հրապարակել. «Երբ 1978 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում վախճանվեց Արամ Խաչատրյանը, որոշում կայացվեց նրա մարմինը տեղափոխել Հայաստան: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ ստեղծվեց թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի առաջին իսկ նիստի ժամանակ թողման վայրի ընտրության հարցում ներկաների տեսակետները […]
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը: Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո՝ «Լեհ-հայկական հիմնադրամի», «Անկախություն» ծրագրերի գրասենյակի, «Լաժենկի թագավորական պալատի թանգարանի և «Մշակութային աջակցության եվրոպական հիմնադրամի» կողմից կազմակերպված համերգին ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, տեղական […]
Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր: Ներկայումս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ «գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի […]