համերգ
Page: 2
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական համերգով: Նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգային երեկոն կանցկացվի ապրիլի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, երեկոյի ընթացքում կներկայացնի Ալթունյանի «Սիմֆոնիետ» կամերային նվագախմբի համար, «Թափուր անդաստան» […]
Ապրիլի 5-ին Երևանում համերգով հանդես կգա ԱՄՆ-ի հայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դեվիսը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17): Ջեյմի Դեվիսը ծնվել է 1949 թ-ին: 13 տարեկանում նա ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թ. տեղափոխվում է Սան Ֆրանցիսկո, որտեղ […]
Մոտ մեկ ժամ առաջ Լավ էլի հայկական ալտերնատիվ ռոք խումբն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հետևյալ նկարով և մակագրել․ — հենց հիմա, The BAMBIR-ի գերհյուրընկալ հարկի տակ 😉 սպասեք համատեղ համերգի մասին լուրերի… 😉 Այս հրապարակումը մեծ և դրական արձագանք է ստացել երկրպագուների շրջանում։ Նրանք նշում են, որ «սպասում են երկու ամենասիրելի խմբերի համերգին»։ Մեզ դասելով երկրպագուների շարքին՝ մենք նույնպես […]
Էթնո-ջազային Authentic Light Orchestra խումբը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում: Authentic Light Orchestra-ի կազմում ելույթ կունենան Վալերի Տոլստովը (ֆլեյտա/ստեղնաշարային և ժողովրդական գործիքներ), Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս), Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ): Իրադարձությանը, բացի նվագախմբից, կմասնակցեն թառահար Միքայել Ոսկանյանը և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև […]

Փետրվարի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկելիք Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը։ Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուհաճյանի, Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Անդրեյ Բաբաևի, […]