համերգ

Սեպտեմբերի 15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը։ Այսօր այդ առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նախ ամփոփեց անցած՝ 14-րդ համերգաշրջանը։ Պարոն Սմբատյանի տեղեկացմամբ՝ 14-րդ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում ունեցել է 6 փառատոն, 51 համերգ, […]

Տեղի կունենա Հայկ Մելիքյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգի առցանց ցուցադրությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է համերգների առցանց ցուցադրությունը։ Օգոստոսի 20-ին՝ ժամը 19.00‚ հրավիրում ենք միանալու ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի համերգին‚ որը կայացել է «Music 20» առցանց միջազգային փառատոնի ընթացքում։ Համերգը ղեկավարում […]

Այսօր մեր ամենատաղանդավոր հայրենակիցներից մեկն իր կախարդական երաժշտությունը կնվիրի բոլորիս։ «Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։ 😊 Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ #ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները», – Facebook-ում գրել է ՀՀ կառավարության […]

Հունվարի 25-ին դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի  (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հետ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգային երեկոյի շրջանակում: Հանգես կգա նաև դիրիժոր Գևորգ Ղարաբեկյանը: Ծրագրում ընդգրկված է Մոցարտ, Արենսկի, Շոստակովիչ: Շարունակությունը կարդացեք այստեղ։

Երևանում են ամերիկյան ջազային դիվա Ջիզել Ջեքսոնը և Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը: Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 20:00 Կասկադում հնարավորություն կա վայելելու սոուլ, դիսկո, մոթաուն, ջազ և բլյուզ երաժշտության անմոռանալի երեկո: Ջիզելը և բենդի երաժիշտները նաև ժամանակ են գտել այցելել Հայաստանի տեսարժան վայրերը. ահա և որոշ լուսանկարներ: Համերգի կազմակերպմանն աջակցում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը»,-նշում են […]

Իմ գրպանում ամբոխն է խոսում, այ Ալբոմ քեզ էինք կանչում․․․ Եթե հատուկ մրցանակ լիներ՝ Հայաստանի ամենաճշտապահ ու անկեղծ երաժիշտներն անվանակարգում, ապա Տիեզերք բենդը հաստատ կհաղթեր։ Նրանք ինչպես խոստացել էին Երգազրույցում, այնպես էլ իրենց առաջին ալբոմը թողարկեցին հունիս ամսին։ Վերոնշյալ ամսվա 17-ին կայացավ խմբի դեբյուտային «Կոորդինատներ:00:02:37» ալբոմի շնորհանդեսը, որի ընթացքում աղջիկները կատարեցին մի քանի երգ ու […]

Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում  հունիսի 17-23-ը, Փարիզում տեղի կունենան «Փարոս» կամերային երգչախմբի և «VOX SIRENIS» ֆրանսիական երգչախմբի համատեղ համերգները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, հայկական և ֆրանսիական երգչախմբերի համատեղ համերգները կկայանան Փարիզի լավագույն համերգասրահներում: Հանդիսատեսը նրանց կատարմամբ հաղորդակից կլինի հայ և օտարերկրյա դասական կոմպոզիտորների ստեղծագործություններին: Աղբյուր` Panorama.am

Մայիսի 27-ին Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայանալու է հայտնի հայ կոմպոիզտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկո։ Այս մասին տեղեկանում ենք կոնսերվատորիայի կայքից։ Ծրագրում հնչելու է «Requiem» -ը երգչախմբի և նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար,  ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշանամուրի համար։ […]

Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը: Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո՝ «Լեհ-հայկական հիմնադրամի», «Անկախություն» ծրագրերի գրասենյակի, «Լաժենկի թագավորական պալատի թանգարանի և «Մշակութային աջակցության եվրոպական հիմնադրամի» կողմից կազմակերպված համերգին ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, տեղական […]

«Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում տեղի է ունեցել դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու հանդիպումը հայ երաժշտասերների հետ։ Համերգային ծրագրում ընդգրկված էին Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ռոմանովսկին Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը նվագում է 16 տարեկանից և Հայաստանում այն ներկայացնում էր առաջին […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background