Մատենադարան

2018 թվականին նախատեսված ծրագիրն ամբողջությամբ արվել է։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ «Ներկայացրել եմ հնգամյա ծրագիր, որի հիման վրա էլ ընտրվել եմ տնօրեն և իրականացնում եմ ծրագիրը»,- ասաց Մանտենադարանի տնօրենը։ Վ. Տեր-Ղևոնդյանի գնահատմամբ, 2018 թ. Մատենադարանի կողմից արված հրատարակությունները թե քանակի, թե որակի առումով գոհացուցիչ […]

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը կլինի անվճար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Այս որոշումն ընդունվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի՝ ապրիլի 6-ին կայացած նիստում եւ կգործի արդեն ընթացիկ ամսվա վերջին օրվանից՝ ապրիլի 27-ից: Ավելի վաղ՝ նախորդ տարվա վերջին Մատենադարանում վերանայվել էր նաեւ գնային քաղաքականությունը: Որոշ դեպքերում տոմսերը թանկացել էին, որոշ դեպքերում էլ՝ անվճար ծառայությունների […]

Մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում  անցկացվում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնում են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը: Այս մասին հայտնում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունից։ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 […]

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին.2019-ին էլ 20, 000 դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը: Հայկական գրչության կենտրոնները յուրահատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Դրանք եղել են արվեստի և մշակույթի յուրօրինակ կենտրոններ, որտեղ հայ գրիչներն ու մանրանկարիչներն ստեղծել են իրենց գործերն, ընդօրինակել ձեռագրեր: Ինտերակտիվ քարտեզը կմեկտեղի այս կենտրոններն ու կստեղծի հայկական ձեռագիր մշակույթի մեկ ամբողջական […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background