փառատոն

Տարբեր ժամանակների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը‚ որը նվիրված էր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից‚ Երվանդ Երկանյանի «Բաալբեկի ավերակները» սիմֆոնիկ պոեմը‚ Ժիրայր Շահրիմանյանի «Երեք շարժում» ստեղծագործությունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար‚ և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը‚ […]

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում և Դիլիջանում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 11-ին, Ծաղկաձորի «Ծաղկունյաց» հրապարակում: Կրթության, գիտության, մակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ մանրապատումներով կներկայանան մասնակից թատերախմբերը: Արարողությունը կեզրափակվի հրավառությամբ: Այս տարի […]

Ամեն տարի Թբիլիսիում տեղի է ունենում հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն»։ Այս տարի «Վարդատոնն» առաջին անգամ կանցկացվի որպես փառատոն, նախկինում այդ օրը տեղի էր ունենում հեղինակային երեկո։ sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, «Վարդատոն» փառատոնն անցկացվելու է այս կիրակի Թբիլիսիի պատմական մասում՝ Մեյդանի շրջանում՝ հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում։ Փառատոնի շրջանակում Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնը ներկայացնելու է «Լինում է, […]

Մայիսի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մալթայի մայրաքաղաք Վալետայում ղեկավարելու է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կրելու է «Հիասքանչ ջութակ» խորագիրը և կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 10-ն անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահարուհի Ջի Յոնգ Լիմը։ Վերջինս Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի […]

Ապրիլի 30-ից մայիսի 4-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն դերասաններ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից։ «Արմմոնո-2019» փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 30-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի (ՌԴ) «Ֆաուստ. […]

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պայմանագրային երգչուհի Լուսինե Մակարյանն իր գործունեությունը սկսել է իտալական բեմում, այնուհետև ելույթ է ունեցել նաև հայկական բեմում։ Panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, թե ինչպես է եղել իր առաջին բեմելը Իտալիայում: «Ամեն տարի Իտալիայում կայանում է «Ռոսինի» օպերային փառատոնը, որի մրցույթին մասնակցում են տարբեր երկրների երգիչներ: Նրանց թիվը […]

Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 12-րդ միջազգային թատերական փառատոնին ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է առաջին մրցանակի: Փառատոնի ժյուրին բարձր է գնահատել «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը: Այս մասին տեղեկանում ենք «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի ֆեյսբուքյան էջից։ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2017 թ. ապրիլի 29-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային […]

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնը հավերժացնում է իր գեղարվեստական ղեկավարի ներդրումը հայրենական արվեստում։ Ստեղծագործական կոլեկտիվը որոշել է նրա անվան փառատոն հիմնել։ News.ru-ն գրում է, որ փառատոնի կոնցեպցիան գրեթե ձևավորված է, հայտնի է նաև անվանումը՝ «Ջիգարխանյանի մրցանակ»: «Այդ բարձրագույն մրցանակը տրվելու է փառատոնի հաղթողին, որը մենք նախատեսում են բացել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Ջիգարխանյանի ծննդյան […]

Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարը, որը պատմում 1 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, ստացել 1 դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» երրորդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները, որը փետրվարի 6-10-ը տեղի 1 ունեցել Մերձմոսկվայում: «Տիեզերքի մասնիկը» կինոսերիալը  «Սպիտակ» ֆիլմը լավագույններն են դարձել Վյաչեսլավ Տիխոնովի անվ. «17 ակնթարթ…» երրորդ միջազգային փառատոնում»,-ասված […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background