Հույսով, որ «Դրուժբա»-ն կհաղթի

Written by on 8th May 2019

Գյումրեցիների պես «քաղցրալեզու» և ակտիվ ֆանտանները լռեցին աղետալի 1988-ից հետո: Դրանից ընդամենը 4 տարի առաջ շահագործման հանձնված «Դրուժբա» շատրվանի տարածքը ժամանակին քաղաքի ամենասիրված հատվածն էր, այսօր, սակայն, ամենաանմխիթարը:

ՀՀ քաղաքացու օրը՝ «Արթուր Թարխանյան» հիմնադրամի և Ռադիո Հայ ռադիոկայանի նախաձեռնությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի ու Պոլիտեխնիկական համալսարանի  Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ, Գյումրու Ֆանտաններ կոչվող թաղամասը մաքրվեց տարիներ շարունակ կուտակված աղբից։ Նախաձեռնությանը միացան նաև բնակիչներից շատերը։

Մեր համալսարանի ուսանողները՝ որպես հայկական պատմամշակութային ժառանգության կրող ու պահպանող, չէին կարող անհաղորդ մնալ հայտնի հուշակոթողի տխուր ճակատագրին: Ավելին՝ նախաձեռնության հեղինակները համոզված են, որ շուտով կյանքի են կոչելու նաև հուշակոթողի վերականգնման և այն՝ իր երբեմնի հպարտ տեսքով գյումրեցիներին հանձնելու ծրագիրը:

Աղբյուր՝ nuaca.am


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background