Սերժ Թանկյանի, Միշոյի, Սեբուի համատեղ կատարումը – Introvert | Radio Hay network
Written by Ռադիո Հայ on 2nd April 2020
Անսպասելի համագործակցություն բազմաժանր հայերից․ ստեղծագործել են Սեբուն, Միշոն ու Սերժ Թանկյանը։
«Ինտրովերտ (Ինձ խենթ անվանիր)», այսպես է կոչվում Capital Cities խմբի անդամ և Սիրուշոյի հետ «Վույ աման» թրեքում երգող Սեբու Սիմոնյանի, ռեփեր Միշոյի ու System Of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի համատեղ կատարումը։
Այս համագործակցութունն իրականացվել է երեք մտերիմ ընկերների միջև, ովքեր շատ հեռու են իրարից և՛ աշխարհագրական դիրքով, և՛ ստեղծագործական ոճով։ Ինդի-փոփ խմբի անդամ Սեբուն ապրում է Լոս Անջելեսում, մեծանուն հայրենակից Թանկյանն այս պահին բնակվում է Նոր Զելանդիայում, իսկ ռեփեր Միշոն Հայաստանում է, այնտեղ, որը երեքն էլ իրենց հայրենիքն են համարում։ Երգը ինտրովերտության, հուսահատության և խելագարության մասին է։