Author: Ռադիո Հայ

Page: 23

https://www.youtube.com/watch?v=Dz1K-ZpOBW4

Հայ երգիչ-երգահան Արամ MP3-ը իր երկրպագուներին է ներկայացրել նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Լսիր» երգի հիման վրա։ Ինչպես տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից, տեսահոլովակն արդեն հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում։ Խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, երաժշտությանը՝ «Կարեն և Սևակ» փրոդաքշնը։ Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

Երգի պրեմիերա ունենք․ Սիրո հավերժ երգիչ Հայկոյի երգերը դեռ երկար են ապրելու մեզ հետ։ Ինչպես տեղեկանում ենք «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի» ֆեյսբուքյան էջից, Հայկոյի «Կյանքով» երգը այժմ հասանելի է տարբեր երաժշտական հարթակներում, ինչպես նաև երգչի յութուբյան ալիքում։ Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Րաֆֆի Ալթունյանը։

  Փետրվարի 7-ից 12-ը Ֆրանսիայում կայանալիք Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում կցուցադրվեն՝ ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը, ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը և ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» ֆիլմը (Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա)։ Տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ «Զուլալի» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա փառատոնի բացմանը` փետրվարի 7-ին, իսկ երկրորդը` մրցութային կարգով, փետրվարի […]

Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաև Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Խաղարկային կինոնկարը՝ «Լուկան», Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, […]

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում հունվարի 21-31-ն անցկացվում է «Ֆաջր» միջազգային 41-րդ թատերական փառատոնը: Հայաստանից փառատոնին մասնակցում է Երևանի կամերային պետական թատրոնը` «Համլետ» ներկայացմամբ: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը: Նշենք, որ «Ֆաջր» թատերական փառատոնը Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է:

Հայազգի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) և «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը Newsweek հրատարակության համար «Դուք չեք կարող ջնջել մեզ» վերտառությամբ հոդված են գրել, որում կոչ են արել բոյկոտել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ՝ Հայաստանի և Արցախի դեմ գործողությունների պատճառով։ Նրանք նշել են, որ Արցախի ադրբեջանական շրջափակումն այժմ սպառնում է ավելի քան 120 000 […]

https://www.youtube.com/watch?v=BKj0sG-ZmE8

NEMRA-ն ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանված է «If you go» երգի հիման վրա։ Խոսքի և երաժշտության հեղինակը խմբի վոկալիստ Վան Եղիազարյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը։ Նշենք, որ պրեմիերան կայացել է հունվարի 15-ի երեկոյան։ Այս պահին տեսահոլովակը հասանելի է NEMRA-ի յութուբյան պաշտոնական ալիքում։ NEMRA հայկական ռոք խումբը կազմավորվել է 2012 թվականին Երևանում։ Հանդես […]

Երուսաղեմի նոր թանգարանը նպատակ ունի կենտրոնացնել հայերին Երուսաղեմի պատմության մեջ, ինչպես նաև պատմել Մերձավոր Արևելքում դարերի ընթացքում նրանց հնագույն քաղաքակրթության գոյատևման պատմությունը: Հաղորդում է Ամերիկայի Ձայնը։ Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից ամեն տարի գալիս են ուխտագնացություններ կատարելու սինագոգներում, մզկիթներում և մի շարք եկեղեցիներում: Հնագույն քաղաքը բաժանված է չորս հիմնական թաղամասերի մահմեդականների, հրեաների, քրիստոնյաների և հայերի համար: Հայոց […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background