Author: Ռադիո Հայ
Page: 56
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հուլիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգով կներկայանա ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ (ԱՄՆ): Այս մասին հայտնում են նվագախմբի մամուլի ծառայությունից։ Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Ջազ նվագախումբը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.: Շեփոր նվագել […]
Հունիսի 9-ին և 10-ին Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում անցկացվում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլը։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ 13 դաշնակահարներ պայքարում են մրցույթի հաղթողի կոչման համար։ Արմեն Սարգսյանը Խաչատրյանի մրցույթին մասնակցելու համար Երևան է ժամանել Նյու Յորքից։ Նոր է ավարտել կրթությունը, սովորել է Ջուլիարդի դպրոցում, Ինդիանայի համալսարանի […]
Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 17-23-ը, Փարիզում տեղի կունենան «Փարոս» կամերային երգչախմբի և «VOX SIRENIS» ֆրանսիական երգչախմբի համատեղ համերգները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, հայկական և ֆրանսիական երգչախմբերի համատեղ համերգները կկայանան Փարիզի լավագույն համերգասրահներում: Հանդիսատեսը նրանց կատարմամբ հաղորդակից կլինի հայ և օտարերկրյա դասական կոմպոզիտորների ստեղծագործություններին: Աղբյուր` Panorama.am
Ranker պորտալը հրապարակել է աշխարհում ժամանակակից ամենահայտնի ջութակահարների վարկանշային աղյուսակը։ Այն կազմվել է դասական երաժշտության հազարավոր սիրահարների քվեարկության արդյունքում։ Ցուցակում ընդգրկված է ամբողջ աշխարհից 30 ջութակահար։ Նրանց թվում են նաև Հայաստանը ներկայացնող ջութակահարներ Սամվել Երինյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը, ինչպես նաև Իսպանիան ներկայացնող հայազգի Արա Մալիքյան,ը։ Այս մասին հայտնում է culturavrn.ru կայքը։ Ցուցակի առաջին հնգյակում […]
Ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը: Այն մեկնարկեց Ասիմետրիա ցուցասրահի «Այրված արխիվներ» ցուցադրությամբ (Լեհաստան): Նշենք, որ ծրագիրի ընթացքում մեկ շաբաթ շարունակ քաղաքի տարբեր վայրերում տեղի կունենան մի շարք արվեստային միջոցառումներ, ցուցադրություններ, սեմինարներ, լեկցիաներ և արվեստի զրույցներ՝ միջազգային արվեստագետների կողմից: Կներկայացվի աշխատանքներ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից: Աղբյուր` […]
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 28-ին առաջին անգամ Երևանում հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։ Ոգեշնչող կատարումները, լուսաշող ձայնն ու բացառիկ երաժշտականությունը գրեմմիակիր «Պարկեր» քառյակի լավագույն բնորոշումներն են։ Հիմնադրվելով 2002թ.-ին, խմբին հաջողվել է արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը, տարբերվելով դինամիկ մեկնաբանություններով […]
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այսօր՝ մայիսի 23-ին նշում է իր 154 ամյակը։ Այս մասին գրառում են կատարել թատրոնի ֆեյսբուքյան էջում։ «…1865 թվականի մայիսի 23-ին առաջին անգամ վեր բարձրացավ քաղաքային ակումբի վարագույրը. ալեքպոլյան նորաստեղծ թատերախումբը հանդիսատեսին ներկայացրեց իր անդրանիկ բեմադրությունը՝ Հ.Կարինյանի «Շուշանիկ» պատմական ողբերգությունը։ Ժամանակի մամուլն այսպես արխիվացրեց այդ կարևորագույն օրը քաղաքի պատմության […]
Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Հիմնադրամից հայտնում են, որ մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։ Մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, Ազնավուրի ծննդյան օրվա […]
«Երգազրույց»-ի հերթական հյուրի անունը շատերին կարող է անծանոթ լինել, բայց եթե հիշատակենք «Դեպի Եվրատեսիլի» դանդաղ ու մելանխոլիկ երգը, հաստատ մի բան կհիշեք։ Այդ երգի հեղինակն ու կատարողը Լուսինե Մարդանյանն է, ով գտնվում է իր երաժշտական գործունեության սկզբնական փուլում։ — Ո՞վ է Լուսինե Մարդանյանը։ — Ես սովորում եմ ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում։ Ամեն անգամ […]
Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացնում է՝ մի քանի ամսից Ռիգայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատրավի Կոմիտասի Պատարագն ամբողջությամբ։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թ սեպտեմբերի 20֊ին տեղի կունենա մեր թերևս ամենախոշոր և բարդագույն մշակութային միջոցառումը, որին մոտեցանք 2 տարվա աշխատանքների արդյունքում։ Կոմիտասի 150-ամյակը պետք է ամենափառահեղ ձևով նշվի և կարծում եմ այս նախաձեռնությունը լինելու է […]