Blog one column
Page: 24
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Ռոզա Լինը կմիանա Գրեմմիի քառակի մրցանակակիր Էդ Շիրանին՝ 2023 թվականի Հյուսիսային Ամերիկայի շրջագայության ընթացքում։ Հայտնում է Zartonkmedia-ն։ 22-ամյա Ռոզա Լինը Խալիդի հետ միասին, պատրաստվում է բացել Էդ Շիրանի «Մաթեմատիկական շրջագայության» համերգներից հինգը։ Նշենք, որ Շիրանը վերջին անգամ Հյուսիսային Ամերիկայում է եղել 2018 թվականին՝ «Divide Tour»-ով, որը դարձել է բոլոր […]
Լոնդոնի հայկական «Քլինգեն երգչախումբը և մշակութային ասոցիացիան» կազմակերպում է Մարտիրոս և Ղազարոս Սարյանների արվեստին նվիրված համերգ-ցուցահանդես: Այս մասին տեղեկանում ենք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան ֆեյսբուքյան էջից։ Համերգի մասնակիցները մենակատարներ են Միացյալ Թագավորությունից և Եվրոպայի այլ երկրներից: Համերգին ներկա են գտնվելու ՄԹ Լորդերի Պալատի և Պառլամենտի ներկայացուցիչներ, Թագավորական Քենսինգթոն և Չելսի համայնքների համայնքապետեր: «Քլինգեն երգչախումբը և մշակութային […]
Երգը նվիրված 44-օրյա պատերազմի նահատակներին 🙏
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի կունենա Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: Հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են՝ Եվգենի Վոդոլազկինը, […]
Երվանդ Քոչարի թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ իրականացնում է «Այդ արարչագործ Քոչարը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված մեծ արվեստագետին: Ցուցադրությունը բացվել է սեպտեմբերի 16-ին և կգործի մինչև 2023 թվականի հունվարի 23-ը: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Քոչարի 125-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շարքում այս ցուցադրությունն առաջինն է: Հնարավորինս համապարփակ և հայեցակարգային լուծումներով ներկայացված են Երվանդ Քոչարի անցած […]
Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 8-ը կկայանա Համբուրգի միջազգային 30-րդ հոբելյանական կինոփառատոնը: Տասը բաժիններում ցուցադրվելու են վավերագրական, գեղարվեստական, անիմացիոն ֆիլմեր ամբողջ աշխարհից, կայանալու են համաշխարհային պրեմիերաներ: Տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոփառատոնի «Կալեյդոսկոպ» ծրագրում ընդգրկված են «Ամերիկացի» (ռեժ.՝ Մայքլ Գյուրջյան, արտադրող ընկերություն՝ «PEOPLE OF AR Productions») և «Ավրորայի լուսաբացը» (ռեժ.՝ Իննա Սահակյան, արտադրող ընկերություն՝ «Բարս Մեդիա») ֆիլմերը։ […]
Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։ Այս մասին տեղեկանում ենք Aurora’s Sunrise ֆեյսբուքյան էջից։ «Այժմ, առավել քան երբևէ կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան»,-ասված է էջում։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Զորյան ինստիտուտի՝ […]
Reddit կայքի և InitializedCapital վենչուրային ընկերության համահիմնադիր, գործարար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի՝ Հայաստանին ուղղված ագրեսիային։ Նա մասնավորապես գրել է․ «Հայաստան-ժողովրդավարությունը, հարձակման է ենթարկվում Ադրբեջանի (նավթային դիկտատուրայի) կողմից․ Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի և ԱՄՆ նախագահի կողմից այն ճանաչելուց մեկ տարի անց։ Ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ն այս անգամ»։ Օհանյանը գրառմանը կից տեղադրել […]
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 13-ից 18-ը ցուցադրվելու է «Տաշքենդի միջազգային կինոփառատոնի» շրջանակում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։ Հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակություն զգացող մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում վրահաս ցավն ու տանջանքը, տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա […]