Blog one column
Page: 63
Ֆրանսիայի Ռուան քաղաքի «S’adouno» դուետի անդամներ Անտուան Սերժանն ու Մարիոն Բրետվիլլը կատարում են հայերեն երգեր, այն էլ բավական լավ։ Դուետը ձևավորվել է 2 տարի առաջ։ «Մենք սկսեցինք կատարել հայկական ու վրացական ազգային երգեր, այնուհետ անցանք Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երգերին»,-ասում է Անտուան Սերժանը։ Դուետը վերջերս ռուսական Նիվա է գնել ու որոշել ուղևորվել Կովկաս, որպեսզի ուսումնասիրի ազգային […]
Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին Հ․Պարոնյանի անվան թատրոնում անցկացրել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված հայ ականավոր թատերական գործիչ Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին։ ՀԹԳՄ մամուլի ծառայության ներկայացմամբ՝ «Արտավազդ-2019» մրցանակաբաշխության հաղթողներն են՝ Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակ՝ Հակոբ Ղազանչյան Լավագույն դերասանուհի՝ Տաթև Մելքոնյան – «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» (Տիկնիկային թատրոն) Լավագույն դերասան՝ Խորեն Լևոնյան – «Սասնա ծռեր» (Սունդուկյանի թատրոն) […]
Թբիլիսիի Շամխորեցոց եկեղեցու կողքին հյուրանոց կառուցելու դիմում է ներկայացվել քաղաքապետարան: Դիմումը ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին և առայժմ չի քննարկվել՝ տարածքի վիճարկելի լինելու պատճառով։ Եկեղեցուն կից 970 քառակուսի մետր տարածքը, որն այժմ որպես ավտոկայանատեղի է օգտագործվում, պատկանում է «Նետիլիանի» ՍՊԸ-ին, որն իր հերթին պատկանում է Օրբելի ՍՊԸ-ին, իսկ վերջինս` պատկանում է «Գագարինի փողոցի գինու […]
Մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված հուշ-երեկո։ Համերգին մասնակցություն կունենան ֆրանսիացի երգիչ-երգչուհիներ՝ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին: Հրավիրված կլինեն նաև այլ հյուրեր։ Համերգի կազմակերպիչները խոստանում են անակնկալներ: Աղբյուր` Panorama.am
Մարտի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դիրիժորը Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն է: Ծրագրում՝ Յոթ խմբերգ խոսք՝Ավետիք Իսահակյանի 1.Ծով […]
«Երգազույց»-ը հավատարիմ է մնում «Ռադիո Հայ»-ի քաղաքականությանն ու փորձում է լուսաբանել սկսնակ, ոչ այնքան հայտնի, բայց ուշադրության արժանի արտիստների ու խմբերի։ Այս անգամ մեր հյուրն է երգչուհի Ռոզա Կոստանդյանը, ով ներկայանում է Rosa Jerm անունով։ Մեր ռադիոկայանում հնչում է իր «Singing my heart away» ստեղծագործությունը։ Երգչուհին երաժշտական գործունեություն է ծավալել և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում, ինչն […]
Մարտի 21-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի ունեցավ ՎԼՈՒՄ (VLUME) մշակութային թվային հարթակի շնորհանդեսը, որը նպատակ ունի լայն տարածել հայ գրականությունը: ՎԼՈՒՄ-ը տեխնոլոգիական արվեստի առաջին հարթակն է, որը հնարավորություն է տալիս կարդալ գլխավոր հրատարակիչների կողմից թարգմանված ու մշակված գրքերը, պահել դրանք սեփական գրադարանում և շարունակել ընթերցանության ընթացքը։ Հավելվածն ունի նաև գրադարանը տարբեր սարքերում համաժամանակայնեցնելու, ինչպես նաև դրանք […]
Նինոծմինդայի շրջանային բյուջեից 10 000 լարի է հատկացվել Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքների համար: Ինչպես հայտնում է Jnews-ը՝ Սակրեբուլոյի նախագահը նշում է, որ պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել, իրենք հնարավոր ամեն բան կանեն թերությունները վերացնելու ուղղությամբ: «Բոլորը կողքից գրում են, որ վերանորոգում են անում, ես չգիտեմ իրենք ինչ են անում, բայց դա պատմամշակութային արժեք է, […]
Մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում անցկացվում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնում են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը: Այս մասին հայտնում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունից։ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 […]
Բուխարեստում՝ մարտի 12-16-ը, կայացած Եվրիմաժի կառավարման խորհրդի 154-րդ նստաշրջանում ներկայացված «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության վավերագրական-անիմացիոն կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան) արժանացել է աննախադեպ գնահատանքի և միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ ստանալու է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն, որը կազմում է ընդհանուր բյուջեի 24 տոկոսը։ «Կինո աշխարհ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել […]