Բլոգ
Page: 23
Սովորեցնել հաղորդակցվել և ընդունել միմյանց` անկախ իրենց առանձնահատկություններից, ներկայացումների միջոցով իրազեկել հասարակությանը` այդպիսով փոխելով վերաբերմունքը առանձնահատկություններ ունեցող երեխաների նկատմամբ։ Այս գաղափարը շեշտված է «Միասին» ներառական թատերախմբի առաջնախաղում, որը տեղի է ունեցել Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում»: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նորաստեղծ «Միասին» ներառական թատերախմբի գործունեությունը մեկնարկել է «Ավելի ուժեղ, քան թվում […]
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։ Համերգի ընթացքում նվագախումբը հանդես կգա գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, ում հրավերով էլ նվագախումբը մեկնում է Գերմանիա։ Որպես մենակատար հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ գերմանական հյուրախաղերը կանցկացվեն նոյեմբերի 10-18-ը։ […]
Նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի փակման գալա համերգը: Համերգին կմասնակցեն երգեհոնահարներ Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը, Լուսին Սառաջյանը, Աննա Բակունցը, Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Հարություն Թագվորյանը և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան): Կհնչեն Գ. Ֆ. Հենդելի վեց երգեհոնային կոնցերտներ: Հայտնում են ՀՀ […]
Այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը, երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 31-ին ամերիկյան հայտնի հաղորդման՝ «The Late Late Show»-ի հյուրն էր։ Ռոզա Լինը լսարանին ներկայացրեց աշխարհում արդեն իսկ մեծ տարածում գտած և սիրված «Snap» երգը, բայց այս անգամ այլ մոտեցմամբ։ Նշենք, որ տաղավարը ձևավորված էր հայկական մոտիվներով։
Մեծանուն հայ դիրիժոր Օհան Դուրյանին նվիրված Երևանյան միջազգային երաժշտական 14-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել «Գրեմմի» մրցանակակիր, աշխարհի ամենանշանավոր ջութակահարներից Ագուստին Հադելիխը: Հադելիխի կատարմամբ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնչել է Պ. Ի. Չայկովսկու Ջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ կոմպոզիտորի Սիմֆոնիա թիվ 4-ը: Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և […]
Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընտրվել է Ֆլորենցիայի միջազգային երկրորդ կինոփառատոնի (Florence International Film Festival) մրցութային ծրագրում ցուցադրության համար։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, փառատոնը տեղի կունենա Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` նոյեմբեր ամսին։ Ֆիլմը, տեղափոխում է 1990-ականների Հայաստան՝ մութ ու ցուրտ տարիներ, Սովետական միության փլուզումից հետո՝ Անկախ Հայաստան: Այն պատմում է, թե ինչպես է […]
«Եվրատեսիլ 2021»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը և «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Նիդերլանդները ներկայացնող Դունկան Լոուրենսը զուգերգ են ձայնագրել, որը կոչվում է «Would Do It Again»։ Տեսահոլովակն արդեն հասանելի է Ռոզա Լինի յութուբյան ալիքում։
Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն ընդգրկվել է Վիեննայի International Human Rights Film Festival-ի մրցութային ծրագրում, որը ֆիլմի Ավստրիական պրեմիերան է։ Ֆիլմը միաժամանակ ընտրվել է Ֆրանսիայի Les Écrans Documentaires in Arcueil (France) փառատոնի մրցութային ծրագրում։ Տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ Ֆիլմում 5 կին 30 քառակուսի մետր կանանց տարածքում` թոնրատանը, լավաշ են թխում ու քննարկում կյանքն ու պատերազմը։ […]
Առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես կգան աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, «musicAeterna» նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և «musicAeterna byzantina» երգչախումբը: Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիա (ըստ Դանթեի), իտալական կապրիչո, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք ֆանտազիա (ըստ Շեքսպիրի): Այնուհետև հոկտեմբերի 15-ին Զվարթնոցի տաճարում «musicAeterna Danse» խումբը հանդես կգա «Տառապանքը բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում» պարային պրեմիերայով (պարուսույց՝ Վլադիմիր Վառնավա, […]
Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ․ Կենտրոնական բեմը խորհրդանշում է հոլը, որը շրջապատված է պտույտն արտացոլող թելերով: Այդ գունավոր թելերը շողում են նաև բեմի վերևում` հանդիսատեսին և հեռուստադիտողին փոխանցելով յուրաքանչյուր ելույթի էներգիան: Մինիմալիստական լուծումներով և տեխնիկապես հագեցած այս բեմը թույլ կտա մասնակիցներին այն համապատասխանեցնել իրենց ելույթներին և շոուի պահանջներին: […]