Բլոգ

Page: 27

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից։ Կինոփառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, «Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Ֆիլմի հերոս Փոքրիկ Չարլին […]

Գարիկի և Սոնայի հերթական գժական աշխատանքը․ «System of a down» աշխարհահռչակ խմբի «Chop Suey» երգն արդեն կարող եք վայելել նաև հայկական տարբերակով։ Այն կոչվում է «Wake up Harsner»։ Տեսահոլովակը տեղադրված է Գարիկ Պապոյանի յութուբյան ալիքում։

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու երգիչ Սևակ Ամրոյանը թողարկել են նոր տեսահոլովակ։ Այն նկարահանվել է «Ամպեր» երգի հիման վրա։ Տեսահոլովակի ռեժիսորը՝ Հրագ Եդելյանն է, հեղինակն ու պրոդյուսերը՝ Սերժ Թանկյանը։ Պրեմիերան կայացել է երեկ՝ հունիսի 6-ին։

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Այսօր առավոտյան մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արամ Խաչատրյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա շիրմին։ Տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։ Մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև հանրայնացնել […]

Հունիսի 1-3-ը Երևանի Անգլիական այգում կանցկացվի «Մանկական գրքի փառատոն»։ Նպատակն է երեխաների օրը դարձնել տոն՝ նրանց համախմբելով գրքի շուրջ և ստեղծելով գրքային միջավայր։ Տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։ Մանկական գրքի փառատոնը տևելու է երեք օր. կազմակերպիչները պատրաստել են հագեցած ծրագիր: Փառատոնի շրջանակում […]

Իվետա Մուկուչյանի «Ես պատրաստ եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն յութուբում է։ Խոսքերի և երաժշտության հեղինակն է հենց երգչուհին։ Նշենք, որ երգը հատուկ գրվել է Երևանում տեղի ունեցող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության համար։

Մայիսի 25-ին` ժամը 18:00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը: Հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Նախագծի հեղինակ և ղեկավար Վահան Բադալյանն այս տարի շարունակում է համագործակցությունը Երևանի և Գյումրու մի քանի թանգարանների հետ: Համագործակցությունը կրկին ուղղված է թանգարանների հարուստ հավաքածուների հանրահռչակմանն ու արժևորմանը: Նախագծի երկրորդ ներկայացում-ինստալյացիան տեղի կունենա Փարաջանովի թանգարանի […]

Մայիսի 17-ից 21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 20-րդ փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում։ Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: «Արմմոնո» փառատոնի մեկնարկը կտրվի մայիսի 17-ին, ժամը 19։30-ին «Առնո Բաբաջանյան» […]

Իտալիայի Թուրին քաղաքում նախօրեին կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ: Ռոզա Լինը հանդես եկավ «Snap» երգով, որի հեղինակը հենց ինքն է: Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Հայաստանի հետ մրցույթի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարեցին նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, […]

2022 թվականի ապրիլ ամսին EthnoCloud համաշխարհային էթնիկ երաժշտության առցանց հարթակի WORLD TOP 40 –ում լավագույն տեսահոլովակ է ճանաչվել Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթըն չիմ գիդի» երգի վիդեոկոլլաժը: Հայտնում է Կինոաշխարհը։ Հայտնի այդ երգի ռոք-ֆոլկ տարբերակը Լուսինե Հովհաննիսյանի կատարմամբ, ինչպես և տեսահոլովակը, յուրատեսակ տուրք են հայ երկու հանճարներին՝ Սայաթ-Նովային և Սերգեյ Փարաջանովին: Վիդեոկոլլաժը ստեղծվել է Փարաջանովի «Նռան […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background