Բլոգ

Page: 59

«Երգազրույց»-ի հերթական հյուրի անունը շատերին կարող է անծանոթ լինել, բայց եթե հիշատակենք «Դեպի Եվրատեսիլի» դանդաղ ու մելանխոլիկ երգը, հաստատ մի բան կհիշեք։ Այդ երգի հեղինակն ու կատարողը Լուսինե Մարդանյանն է, ով գտնվում է իր երաժշտական գործունեության սկզբնական փուլում։ — Ո՞վ է Լուսինե Մարդանյանը։ — Ես սովորում եմ ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում։ Ամեն անգամ […]

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացնում է՝ մի քանի ամսից Ռիգայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատրավի Կոմիտասի Պատարագն ամբողջությամբ։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թ սեպտեմբերի 20֊ին տեղի կունենա մեր թերևս ամենախոշոր և բարդագույն մշակութային միջոցառումը, որին մոտեցանք 2 տարվա աշխատանքների արդյունքում։ Կոմիտասի 150-ամյակը պետք է ամենափառահեղ ձևով նշվի և կարծում եմ այս նախաձեռնությունը լինելու է […]

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը նոր տնօրեն ունի: Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ հայտնելով, որ քիչ առաջ ինքը թատրոնի աշխատակազմին է ներկայացրել նոր […]

Այսօր, մայիսի 16-ին Թել Ավիվում րոպեներ առաջ ավարտված «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին առաջին համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող Սրբուկը իր «Walking Out» երգով, բայց ցավոք, չանցավ եզրափակիչ փուլ: Ստորև ներկայացված է թոփ տասնյակում հայտվելու համար անբավարար միավորներ հավաքած ելույթը։ «Եվրատեսիլի» եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին։

Ամեն տարի Թբիլիսիում տեղի է ունենում հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն»։ Այս տարի «Վարդատոնն» առաջին անգամ կանցկացվի որպես փառատոն, նախկինում այդ օրը տեղի էր ունենում հեղինակային երեկո։ sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, «Վարդատոն» փառատոնն անցկացվելու է այս կիրակի Թբիլիսիի պատմական մասում՝ Մեյդանի շրջանում՝ հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում։ Փառատոնի շրջանակում Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնը ներկայացնելու է «Լինում է, […]

86 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, «Կանազ» պարային անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, պարուսույց, բեմադրիչ Սուրեն Գյանջումյանը: «Սուրեն Գյանջումյանը սոսկ պարուսույց չէր, նա ազգային պարարվեստի անխոնջ պահապանն էր և մեր հազարամյա մշակույթի տարածողը: Անգնահատելի է հայ պարարվեստի մեծ վարպետի ունեցած ծառայությունները հայկական ժողովրդական պարարվեստիպարուսուցման զարգացման և տարածման գործում: Նա առաջիններից էր, ով ստեղծեց ազգային […]

Մայիսի 27-ին Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայանալու է հայտնի հայ կոմպոիզտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկո։ Այս մասին տեղեկանում ենք կոնսերվատորիայի կայքից։ Ծրագրում հնչելու է «Requiem» -ը երգչախմբի և նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար,  ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշանամուրի համար։ […]

Թերևս այս երգի վերնագիրը կարդալիս մեզանից ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ այն կատարում է Որդան Կարմիր ռոք խումբը․ նրանք միշտ երգել ու ստեղծել են սթափության կոչեր անող, այլ կերպ ասած՝ մարտական երգեր։ Ինչպես ասել էին Երգազրույցում՝ «ժամանակն է մի փոքր նորություն ու հանգիստ նոտաներ մտցնել սեփական ռեպերտուարում»։ Ռոմանտիկ այս ստեղծագործությունը տարբերվում է ոչ […]

Հայաստանում կինոարտադրող 3 կազմակերպություններից ստացված տվյալներով 2015թ. թողարկվող 32 ֆիլմերից 2018թ. ավարտվել է 15-ի արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության հաղորդմամբ, այդ կազմակերպություններում շարունակվում է 17 ֆիլմի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2019թ.: 2018թ.-ին ավարտված լիամետրաժ ֆիլմերն են՝ «Սպիտակ», «Ձյունանուշ», «Էրկեն կիշեր» («Ճանապարհ» ֆիլմաշարից),  «Լյուդվիգ անունով ոզնի» («Անխելք մարդը»), փաստավավերագրական՝ «Ասատուր Գյուզելյան», «Ջիվան Գասպարյան», «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական […]

Փառատոն, որը չի զիջում Բեռլինին, Կաննին և ինչու չէ նաև Օսկարին։ Այսպիսի խոսքերով սկսվեց մայիսի 10-ին կայացած «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի առաջին և արտահերթ մամլո ասուլիսը։ Վերջինիս շրջանակներում ներկայացվեց փառատոնի նոր լոգոն և խոսվեց մի քանի սպասվող նախագծերի մասին։ Ներկայացված նոր լոգոտիպը հայերեն «Ծ» տառն է, որով ոչ միայն սկսում է «Ծիրան» բառը, այլև […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background